Հոդվածները տպագրության համար ուղարկվում են պարբերականի խմբագրության էլեկտրոնային հասցեին՝ editoreconomics.sci@gmail.com, նամակում նշելով հեղինակի, կամ համահեղինակների անունները։ Հոդվածը ստանալուց հետո խմբագրությունը անմիջապես կապ է հաստատում հեղինակի հետ՝ հետադարձ նամակով հաստատելով հոդվածը ստանալու փաստը։ Բոլոր հոդվածները անցնում են նախնական փորձաքննություն՝ ստուգելու համար վերջիններիս օրիգինալությունը և գրագողության առկայությունը։ Այս փուլը հաղթահարած հոդվածները ուղարկվում են կույր գրախոսման։ Օրիգինալության, արդիականության, թեմատիկ անհամապատասխանության, գրագողության խնդիրներ պարունակող հոդվածները վերադարձվում են հեղինակին՝ կամ անհրաժեշտ փոփոխությունները մանրամասնող մեկնաբանություններով, կամ միանգամից մերժվում են՝ մատնանշելով մերժման պատճառները։
Գրախոսման ուղարկված հոդվածները կամ մերժվում են, կամ ընդունվում են տպագրության շտկումներից հետո։Բոլոր ընթացիկ հարցերի դեպքում հեղինակները կարող են կապ հաստատել խմբագրության հետ editoreconomics.sci@gmail.comէլեկտրոնային հասցեի միջոցով։Հոդվածների ձևավորման տեխնիկական պահանջներին և հրատարակչական էթիկայի կանոններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև