Ինստիտուտը պարբերաբար հրատարակում է «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով ժողովածու, որտեղ տեղ են գտնում ինչպես ինստիտուտի աշխատողների, ասպիրանտների ու հայցորդների, այնպես այլ կազմակերպությունների աշխատակիցների գիտական մշակումների արդյունքները:
Գիտական թեմաների շրջանակներում կատարված ուսումնասիրությունների և մշակումների արդյունքները եզրակացությունների և առաջարկությունների տեսքով ներկայացվում են ՀՀ կառավարություն:
Ընդլայնվում են նաև ինստիտուտի միջազգային կապերը: Ինստիտուտը համագործակցում է արտասահմանյան տարբեր հաստատությունների հետ, մասնավորապես Բելառուսի տնտեսագիտության ինստիտուտի, անդամակցում է Գիտնականների եվրասիական տնտեսական ակումբ ասոցիացիային։
2017-2019 թթ. ընթացքում գիտական խորհրդի կողմից երաշխավորվել են հրատարակության մոտ 32 մենագրություն, մոտ 573 գիտական հոդվածներ, որոնցից մոտ 334 միջազգային հանդեսներում: