«Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» ժողովածուն գրախոսվող գիտական պարբերական է, որը հրատարակվում է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի կողմից 2007 թվականից սկսած։
Գիտական պարբերականի առաքելությունն է տպագրել գիտական արժեք ունեցող, արդիական, կիրառական, օրիգինալ հետազոտություններ՝ նվիրված առավելապես ՀՀ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների տարբեր ասպեկտների ու դրսևորումների ուսումնասիրությանը։
Գիտական պարբերականում տպագրվում են հետազոտություններ հետևյալ հիմնական թեմատիկ ուղղություններով․
- Մակրոտնտեսական հիմնախնդիրներ և ֆինանսներ
- Տնտեսության իրական հատվածի հիմնախնդիրներ
- Ծառայությունների ոլորտի զարգացում և սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրներ
- Տեսական հետազոտություններ և տնտեսագիտական մտքի պատմություն
Գիտական պարբերականը տպագրվում է տարեկան երկու անգամ, տպագրման համար ընդունվում են հոդվածներ երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Բոլոր հոդվածները անցնում են կույր գրախոսում, որի ընթացքում անանուն երկու մասնագետներ գրախոսում են աշխատանքը, և վերջինիս արդյունքներով խմբագիրը որոշում է կայացնում հոդվածի տպագրության արժանիության վերաբերյալ։ Պարբերականում գիտական հոդվածների տպագրությունը անվճար է։ Հրապարակված բոլոր հոդվածները հասանելի են անվճար հիմունքներով ընթերցելու, ներբեռնելու, պատճենելու և տարածելու համար:
Գիտական պարբերականի միջազգային ստանդարտ համարակալման համարանիշն է ISSN 1829-4324, իսկ 2023 թվականին ամսագիրը ինդեքսավորվել է CrossRef միջազգային մատենագիտական համակարգում, և հրապարակվող հոդվածները կրում են թվային օբյեկտների նույնականացման համարանիշ (DOI):