ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է 2023-2024 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն` հեռակա ուսուցմամբ, անվճար հիմունքով հետևյալ մասնագիտություններով`

 

Տնտեսագիտության ինստիտուտ  –   Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում

Մեխանիկայի ինստիտուտ –  Տեսական մեխանիկա

Էկոլոգանոոսֆերային ՀԿ  – Երկրաբնապահպանություն

Գրականության ինստիտուտ  – Նորագույն շրջանի հայ գրականություն

Պատմության ինստիտուտ  –   Հայոց պատմություն

Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ  –   Փիլիսոփայություն

Դիմումներն ընդունվում են ս.թ. օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 7-ը ներառյալ ժ.10.00-16.00 ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում (Երևան, Մարշալ Բաղրամյան 24դ, 10-րդ հարկ, ասպիրանտուրայի բաժին)։ Ընդունելության քննությունը մասնագիտական առարկայից տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի  11-ից 14-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել https://www.isec.am կամ զանգահարել 060-62-36-01 հեռախոսահամարով։