Տնօրեն, գիտական ուղղության ղեկավար,
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

Ծնվել է 1982թ. մայիսի 9-ին Կապան քաղաքում:

Կոնտակտային տվյալներ

Հեռ.` +374 10-56-53-50
Էլ.փոստ`meri.g.manucharyan@gmail.com
mmanucharyan@economics.sci.am
https://scholar.google.com/citations?view_op=list_works&hl=ru&authu%20ser=1&user=IdeLCuoAAAAJ
https://www.researchgate.net/profile/Meri-Manucharyan – Research Gate profile
https://orcid.org/0000-0002-9814-5376 – ORCID ID

  

Կրթություն  

1999թ.` ոսկե մեդալով ավարտել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը,

1999-2003թթ.՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ

2003-2005թթ.՝ ՀԳԱ մագիստրատուրայի տնտեսագիտական ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ

2014թ.` ՀՊՏՀ Տնտեսագիտության–014 խորհրդում պաշտպանել է «Գույքային ապահովագրության վիճակը և զարգացման ուղիները Հայաստանի Հանրապետության ագրարային համակարգում» թեմայով թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

2020թ.՝ դոցենտի կոչում

Վերապատրաստումներ, գիտաժողովներ և դասընթացներ

Մասնակցել է մի շարք միջազգային (Իտալիա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Հունաստան, Իսպանիա, Գերմանիա, ԱՄՆ, Ուկրաինա, ՌԴ, Վրաստան) եւ տեղական գիտաժողովների, աշխատաժողովների ևվերապատրաստման դասընթացների, որոնք ըստ ժամանակացույցի ներկայացված են ստորև.

15 դեկտ. 2022թ.` «ԵԱՏՄ անդամ երկրների առևտրատնտեսական համագործակցության մարտահրավերներն ու ռիսկերը պատժամիջոցների համատեքստում» խորագրով միջազգային առցանց գիտաժողով` Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի համանախագահությամբ, մոդեռատոր, զեկուցող

09 դեկտ. 2022թ.՝ «Սոցիալ–տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով հանրապետական գիտաժողովի զեկուցող` նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր Վ. Լ. Հարությունյանի ծննդյան 65-ամյակին, ՀՀ ԳԱԱ նախագահություն, Երեւան, Հայաստան

11 նոյեմ. 2022թ.՝ Հանրապետական գիտաժողով` նվիրված Մ. Քոթանյանի 95 ամյակին, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, Երեւան, Հայաստան

31.10-04.11.2022թ.` Պորտուգալիայի Էվորայի համալսարանում 8 ժամ անգլերեն լեզվով դասավանդում, Էվորա, Պորտուգալիա

23-27.09. 2022թ.` «Հավասար կրթական հնարավորություններ» խորագրով վերապատրաստում, ՀԱԱՀ, Երևան, Հայաստան

27.06-01.07.2022թ.՝ Սոցիալական հետազոտության մեթոդներ. որակյալ փորձագետների հարցազրույցներ դասընթաց, Ռադբաուդ համալսարանի ամառային դպրոց, Նայմեհեն, Նիդեռլանդներ

15-17 հունիս 2022թ.` XIII միջազգային գիտագործնական առցանց գիտաժողով «Գիտահետազոտության զարգացման ժամանակակից ուղղությունները», Չիկագո, ԱՄՆ

մայիս-հունիս 2022թ.` «Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության առանցքային գործիք. V4 փորձի փոխանցումը» նախագծի «Հակամարտությունների և ժամանակի կառավարում» մոդուլի վերապատրաստում, Հունգարիա (առցանց)

23-27.05.2022թ.՝ Իտալիայի Տուշայի համալսարանում «Աշխատակազմի միջազգային շաբաթ», Վիտերբո, Իտալիա

մայիս 2022թ.՝ «Գիտահետազոտության մեթոդաբանություն», «Գիտական նորարարությունների առևտրայնացում», «Ուսանողակենտրոն դասավանդման մեթոդաբանություն», Հայաստանի գիտության ու տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) SciNova ծրագրի շրջանակներում կազմակերպված վերապատրաստման դասընթացներ, Երևան, Հայաստան

26.04.2022թ.՝ Sciencedirect. Գիտելիքը ձեր մատների վրա, Researcher Academy On Campus, ELSEVIER (առցանց)

14-17.09.2021թ.՝ Ջերմատների հիմնում և կառավարում դասընթացը հաջողությամբ ավարտելու հավաստագիր, USAID, ICARE

24-28.05.2021թ.՝ Միջազգային շաբաթ. հնգօրյա առցանց ուսուցման ծրագիր՝ շեշտը դնելով մանկավարժական և ուսումնական ծրագրերի նախագծման հմտությունների զարգացման վրա, կազմակերպված Թրակիայի Դեմոկրիտ համալսարանի կողմից, Հունաստան

04-12.05.2021թ.՝ «Թվային լուծումները գյուղատնտեսության ոլորտում», «Կայուն գյուղատնտեսություն» թեմաներով վերապատրաստման դասընթացներ, ՀԱԱՀ, Երևան, Հայաստան

28.04.2021թ.՝ Գյուղատնտեսությունն Ապահովագրողների Ազգային Գործակալության եւ ԷՄ ԷՖ Սթրաթեջի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված՝ գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում վնասի գնահատման դասընթացին մասնակցության վկայագիր

11-12.03.2021թ.՝ Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցմանը նվիրված աշխատաժողով Երևանում, ՀՊՏՀ

07-18.12.2020թ.՝ Վերապատրաստում համալսարանի պրոֆեսորների և դասախոսների համար: Պարենի և սնուցման քաղաքականության դասավանդման նոր մեթոդներ, Պարենային անվտանգության Եվրասիական կենտրոն, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, Համաշխարհային բանկ, (առցանց)

11.05-12.06.2020թ.՝ ավարտական վկայական, FAO-UNITAR էլեկտրոնային ուսուցման դասընթաց «Առեւտուր, պարենային անվտանգություն և սնուցում» թեմայով (առցանց)

27-31.01.2020թ.՝ վերապատրաստում համալսարանական պրոֆեսորների համար պարենային և սնուցման քաղաքականության ուսուցման ծրագրերում «Case Study» մեթոդի կիրառման համար,Պարենային անվտանգության Եվրասիական կենտրոն, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, Համաշխարհային բանկ, Մոսկվա, ՌԴ

27.11.2019թ.՝ Միջազգային գիտաժողով «Թվային մարտահրավերներ համաշխարհային տնտեսության համար. Եվրասիական հեռա-նկար պլյուս», պլենար նիստի զեկուցող, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, Մոսկվա, ՌԴ

29-31.10.2019թ.՝ մասնակցություն «Եվրասիական պարենային անվտանգության 2019թ. տարեկան 4-րդ համաժողովին», Երեւան, Հայաստան

22.10.2019թ. – 29.11.2019թ.՝ «Աշխատակազմի կառավարման հարցերով զբաղվող մասնագետների վերապատրաստում», ՀՊՏՀ, Երեւան, Հայաստան

17-19.10.2019թ.՝ Գիտության ոլորտի կանանց առաջնորդության դպրոց, UNDP, UKaid, British Embassy Yerevan, ՀՀ Տարածքային
կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, Ծաղկաձոր, Հայաստան

16-22.05.2019թ.՝ Իտալիայի Տուշայի համալսարանում 8 ժամ անգլերեն լեզվով դասավանդում «Աշխատանքի էկոնոմիկա» դասընթացին վերաբերվող թեմաներով, Վիտերբո, Իտալիա

17 May – 7 June, 2019՝ The FAO-Unitar e-Learning Course on “Agriculture in international trade agreements”, FAO, UNITAR

29.04.2019թ. – 03.05. 2019թ.՝ «Ուսանողակենտրոն կրթության ուսուցում եւ զարգացում» Topas Էրազմուս + ՀԳ2 ծրագրի շրջանակներում, ՀԱԱՀ, Երևան, Հայաստան

23-25.04.2019 թ.՝ GIST Կովկասյան տարածաշրջանի ստարտափ թրեյնինգ, ԱՄՆ Պետդեպարտամենտ, Թբիլիսի, Վրաստան

25-27.02.2019թ.՝ «Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրության ոլորտի վնասի գնահատման փորձագետների ուսուցում», KFW, MF STRATEGY, Երևան, Հայաստան

3.12.2018թ.՝ ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75-ամյակին նվիրված Սոցիալտնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում գիտաժողով, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, Երևան, Հայաստան

28.11.2018թ.՝ Միջազգային գիտաժողով «Եվրասիայի թվայնացում. տնտեսական համագործակցության և զարգացման նոր հեռանկարներ», պլենար նիստի զեկուցող, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, Մոսկվա, ՌԴ

24-27.10.2018թ.՝ մասնագիտական որակավորման բարձրացում, «Անձնակազմի աշխատանքի վարձատրություն և նորմավորում», Համառուսական գիտահետազոտական կենտրոն, «Ժամանակակից կրթական տեխնոլոգիաներ», Լիպեցկ, ՌԴ

29.11.2017թ.՝ «Լեհաստանի քաղաքական և տնտեսական ռազմավարությունը և աշխարհաքաղաքական իրավիճակը Կենտրոնական և Արեւելյան Եվրոպայում», Erasmus + KA1 ICM ծրագրի շրջանակներում, Երևան, Հայաստան

Ապրիլ-հունիս 2016թ.՝ մասնագիտական որակավորման բարձրացում, ՀՊՏՀ, Աշխատանքի տնտեսագիտության ամբիոն, Երեւան, Հայաստան

Աշխատանքային գործունեություն

2023թ․ սեպտեմբերից մինչ այժմ՝ տնօրեն, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

2022թ-ի հուլիսից 2023թ․ սեպտեմբեր՝ գիտության գծով փոխտնօրեն, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

2019-2022թթ․՝ ասիստենտ, Աշխատանքի տնտեսագիտության ամբիոն, այժմ՝ Բիզնես վարչարարության ամբիոն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ, համատեղությամբ)

2018թ-ից մինչ օրս՝ ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտական խորհրդի և խմբագրական խորհրդի անդամ

2018թ. մարտից մինչ դեկտեմբեր՝ «Տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության ագրարային ոլորտում (TOPAS)
Էրազմուս + ՀԳ2» ծրագրի կատարող, ՀԱԱՀ

2015թ. նոյեմբերից մինչ օրս՝ կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ավագ գիտաշխատող, առաջատար գիտաշխատող, գիտական թեմայի ղեկավար, Տնտեսության իրական հատվածի հիմնա խնդիրների բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

2015թ. սեպեմբերի 1-ից – 2019թ. հուլիս՝ դասախոս, Ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոն, Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ, համատեղությամբ)

2011թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ օրս՝ ասիստենտ, ապա՝ դասախոս, Ագրարային էկոնոմիկայի ամբիոն, Հայաստանի ազգային
ագրարային համալսարան (ՀԱԱՀ)

2005-2006թթ.՝ տնտեսագետ, «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ

Դասավանդվող առարկաները

Մարդկային ռեսուրսների միջազգային կառավարում
Աշխատանքի էկոնոմիկա
Ագրոարդյունաբերական համալիրի էկոնոմիկա
Ջրային տնտեսության էկոնոմիկա
Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն
Ապահովագրական գործ
Գյուղատնտեսության ապահովագրություն
Սոցիալական ապահովություն եւ ապահովագրություն

Հետազոտության ոլորտները

Աշխատանքի էկոնոմիկա
Ագրարային էկոնոմիկա
Ապահովագրություն (Գյուղատնտեսության ապահովագրություն և այլն)
Ջրային տնտեսության էկոնոմիկա
Նորարական զարգացման հիմնախնդիրները ՀՀ գյուղատնտեսության ոլորտում
Վարկավորման դերը ՀՀ ագրարային ոլորտում
Թվային տնտեսության դերը ՀՀ ագրոպարենային համակարգում

Հրապարակումներ

Հեղինակ է շուրջ 85 գիտական հրապարակումների, որից 3-ը՝ մենագրություն, 3-ը՝ մեթոդական ցուցումներ, իսկ 79-ը՝ գիտական հոդվածներ, (այդ թվում՝ 49-ը՝ միջազգային գրախոսվող ամսագրերում, որից 1-ը՝ Web of Science, 1-ը՝ Scopus)։

Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն (սկսնակ)

Համակարգչային հմտություններ
Microsoft Word, Excel, PowerPoint, Access, Outlook, SPSS, Stata