Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանը

[et_pb_section fb_built=”1″ admin_label=”Section” _builder_version=”4.4.5″][et_pb_row admin_label=”Row” _builder_version=”4.4.5″][et_pb_column type=”4_4″ _builder_version=”4.4.5″][et_pb_text _builder_version=”4.4.5″ hover_enabled=”0″]

       Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 2022թ. մարտի 5-ին 65 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացավ տաղանդաշատ գիտնական, վաստակաշատ և ազնիվ  մտավորական ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն՝  Վլադիմիր Լիպարիտի Հարությունյանը: Հայ տնտեսագիտական հանրությունը  ծանր կորուստ կրեց:

Վ.Լ Հարությունյանը ծնվել է 1957թ. մայիսի 21-ին Լուռու մարզի Քարինջ գյուղում: Զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ. ֆինանսական, հարկային, բանկային, արտադրական ու գիտական ոլորտներում: Վ.Լ. Հարությունյանը 2006 թվականից զբաղեցնում էր ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնը:

Վ.Լ. Հարությունյանը գիտակրթական ոլորտում անուրանալի ծառայությունների համար 2010թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: 2013 պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով, 2014թ., 2016թ. և 2018թ. «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթների հաղթող է: 27 մենագրության և ավելի քան 140 գիտական հոդվածների հեղինակ է: ՀՀ կառավարությանն է ներկայացրել 15 կիրառական առաջարկություններ, ունի 5 տասնյակից ավելի պաշտպանած ասպիրանտներ ու հայցորդներ: Նրա պատասխանատվությամբ նախապատրաստվել և հրապարակվել են գիտական հոդվածների թվով 21 ժողովածուներ: Նա թողեց հսկայական գիտական ժառանգություն:

  ՀՀ ԳԱԱ գիտական կոլեկտիվը խոր կսկիծով սգում է մեծ գիտնական, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վլադիմիր Հարությունյանի անժամանակ մահը և վշտակցում նրա հարազատներին և մտերիմներին:

[/et_pb_text][/et_pb_column][/et_pb_row][/et_pb_section]