Սիրով տեղեկացնում ենք, որ լույս է տեսել տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, գիտական ստորաբաժանման ղեկավար Ռ. Ն. Սարինյանի, տ.գ.թ., դոցենտ, առաջատար գիտաշխատող Բ. Վ. Գաբրիելյանի, տ.գ.թ., դոցենտ, գիտաշխատող Լ. Կ. Հարությունյանի հեղինակած «Ուրվագիծ արդի հայ տնտեսագիտական մտքի պատմության» վերտառությամբ աշխատությունը։ Այն սույն շարքի հինգերորդ գիրքն է։ Ռ.Սարինյանի հեղինակությամբ նույն խորագրով նախորդ գրքերը լույս են տեսել 2014-2021 թվականներին։ Աշխատությունը բաղկացած է երկու բաժիններից և նվիրված է պատմության, տեսության, արդի ազգային տնտեսության հարցերին։ Հեղինակներն անդրադարձել են «Ազգային տնտեսություն» հայեցակարգի պատմությանը, մարդու մոդելին, տնտեսական մարդու և քաղաքական մարդու հակադրությանը, ներկայացրել են ազգային տնտեսությանը վերաբերող դիտարկումներ։
Աշխատության գիտական խմբագիրն է տ.գ.թ., դոցենտ Մ.Գ. Մանուչարյանը։