Գիտական հոդվածի տեխնիկական պահանջներ
Հոդվածը պետք է ներկայացված լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն:
Աշխատանքների սկզբում պետք է ներկայացվեն հոդվածի անվանումը (ԳԼԽԱՏԱՌԵՐՈՎ` հավասարեցումը` դեպի կենտրոն), հեղինակի/հեղինակների անունը, ազգանունը և հայրանունը (ԳԼԽԱՏԱՌԵՐՈՎ` հավասարեցումը` դեպի ձախ), գիտական աստիճանը և կոչումը, աշխատանքի վայրը և պաշտոնն՝ ամբողջությամբ, կոնտակտային տվյալները (էլեկտրոնային հասցե, բջջայինհեռախոս):
Աշխատանքըպետք է ներկայացվի B5 ձևաչափով, 10-15 էջիսահմանում:
Հոդվածի տեքստը պետք է գրված լինի Sylfaen տառատեսակով` թղթի եզրերից թողնելով 2 սմ հեռավորություն, տառաչափը՝ 11pt, 1.0 տողարանքով:
Հղումները պետք է ներկայացվեն յուրաքանչյուր էջի վերջում՝ տողատակում՝ շարունակական համարակալմամբ: Չի թույլատրվում հղումներ կատարել կեղծ ամսագրերին, լրատվական կայքերին, դասագրքերին և ուսումնա–մեթոդական ձեռնարկներին։ Խրախուսվում են բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում հրատարաված հոդվածներին կատարվող հղումները։
Հղումները պետք է արտացոլվեն նաև հոդվածի վերջում ներկայացվող «Օգտագործված գրականության ցանկ» բաժնում, որտեղ յուրաքանչյուր սկզբնաղբյուր պետք է ներկայացվի բնագրի լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն` ըստ այբբենական հերթականության։
«Օգտագործված գրականության ցանկ»–ին պետք է հաջորդի REFERENCES բաժինը, որտեղ գրականության ցանկի ռուսերեն և հայերեն լեզուներով աղբյուրները պետք է ներկայացվեն գրադարձված տարբերակով, իսկ անգլալեզու աղբյուրները` բնագրի լեզվով։ Լատինատառ գրադարձման (տրանսլիտերացման) համարայցելեք հետևյալ հղումներով՝ https://translit.cc/ և https://translit.cc/am/։
Հոդվածի վերջում պետք է տեղակայվեն համառոտագիրն (200-300 բառ) ու 8-12 բանալիբառերը՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով (նշել նաև հոդվածի վերնագիրը, հեղինակի անունը, ազգանունը, գիտական աստիճանը և կոչումը, աշխատանքի վայրը և պաշտոնն՝ ամբողջությամբ):
Հոդվածի և համառոտագրի բովանդակությանը ներկայացվող պահանջներ
Հոդվածը պետք է բաղկացած լինի հետևյալ պարտադիր բաժիններից.
Ներածություն,որում պետք է ներկայացված լինի հոդվածի արդիականությունը, նպատակը, խնդիրները և թեմայի ուսումնասիրվածության աստիճանը,
Գրականության վերլուծություն, որում պետք է ներկայացվի տվյալ թեմայի վերաբերյալ այլ հեղինակների մոտեցումները,
Մեթոդաբանություն, որտեղ պետք է ներկայացվեն այն մեթոդները, որոնցով իրականացվելու է հիմնական վերլուծությունը,
Վերլուծություն, որտեղ պետք է ներկայացվի հիմնականվերլուծությունը,
Գիտական նորույթ,
Եզրակացություն, որտեղ պետք է ներկայացվեն ստացված արդյունքները և դրանց կիրառման հնարավորությունը։