«Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտական հոդվածների ժողովածուն հրատարակվում է ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտի կողմից 2007թ.-ից տարին 1 գրքով՝ կազմակերպված գիտաժողովների արդյունքում, ներառելով հետևյալ ուղղությունները՝
- Մակրոտնտեսական հիմնախնդիրներ և ֆինանսներ
- Տնտեսության իրական հատվածի հիմնախնդիրներ
- Ծառայությունների ոլորտի զարգացման և սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրներ
- Տնտեսական հետազոտությունների և տնտեսագիտական մտքի պատմություն
Մինչ այժմ հրատարակված ժողովածուներից 5 նվիրված են եղել տնտեսագիտության ասպարեզում մեծ ձեռքբերումներ ունեցող տնտեսագետ գիտնականների և մեր երկրի համար նշանակալից տարելիցների, այսպես՝ 2007թ.-ին հրատարակված ժողովածուն նվիրվել է հայ ականավոր տնտեսագետ-գիտնական, ակադեմիկոս Մ.Քոթանյանի ծննդյան 80-ամյակին, 2009թ.՝ տաղանդաշատ գիտնական-տնտեսագետ, ակադեմիկոս Ա.Առաքելյանի ծննդյան 100-ամյակին, 2011թ.՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակներին (գիրք 2), 2013թ.՝ ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին՝ 1943-2013թթ. (գիրք 1, 2):
2007թ. ժողովածուն համապատասխանել է ՀՀ ԲՈՀ-ի կողմից ներկայացված բոլոր պահանջներին և ընդգրկված է եղել պարբերականների համապատասխան ցուցակում: 2014թ. փետրվարի 6-ին կայացած ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտական հոդվածների ժողովածուն երաշխավորվել է ընդգրկել ՀՀ ԲՈՀ-ի կողմից «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար» գիտական հրատարակությունների ցուցակում:
«Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար» գիտական հրատարակություններին ներկայացվող պայմաններին համապատասխանությունը հիմք ընդունելով «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտական հոդվածների ժողովածու 1-ին համարը ընգրկվել է ՀՀ ԲՈՀ-ի կողմից ընդունելի ամսագրերի համապատասխան ցանկում:
Ժողովածուի միջազգային ստանդարտ համարակալման համարանիշն է «ISSN 1829-4324»-ը։