Edit Content
На перекрестке теории и практики

ЭкономX лаборатория

«ԷկոնոմX Լաբ»-ը ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի մի խումբ երիտասարդ գիտաշխատողների նախաձեռնություն է:

ԼԱԲ-ի մասին

«ԷկոնոմX ԼԱԲ»-ը ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի  մի խումբ երիտասարդ գիտաշխատողների նախաձեռնություն է, որի հիմնական առաքելությունը ինստիտուտի գործունեության հանրայնացման, տարբեր միջոցառումների կազմակերպման, արտաքին կապերի հաստատման ու խորացման, նորարարական մոտեցումների ադապտացիայի, ինստիտուիտ գործունեության արդյունքների գիտահանրամատչելի ձևով ներկայացման ու նմանատիպ այլ խնդիրների լուծումն է, վարկանիշի բարձրացումն է։

ԼԱԲ-ի առաքելությունը

Աշխատանքների հիմնական ուղղություններն են․

Ինչպես գիտական բնույթի միջոցառումների (գիտաժողովներ, քննարկումներ, սեմինարներ գիտության ու հարակից ոլորտների ներկայացուցիչների հետ), այնպես էլ հասարակությանը գիտությանը մոտեցնելուն միտված միջոցառումների կազմակերպում և անցկացում,

«Գիտությանը մոտ» խորագրով դասընթաց-քննարկումների անցկացում և՛ ինստիտուտում, և՛ այլ ԲՈՒՀ-երում։ Այս դասընթացները նախատեսվում են բաց, ազատ մուտքի տարբերակով, անցկացվելու են ամեն շաբաթ՝ լաբի անդամներից մեկի կամ մի քանիսի կողմից։ Նախատեսվում է նաև ժամանակ առ ժամանակ հրավիրված մասնագետների միջոցով իրականացնել փորձի փոխանակում և նոր տեսական գիտելիքների փոխանցում։ Դասընթացների ընթացքում Լաբ-ի անդամները մասնակիցների հետ կիսվելու են իրենց տեսական ու փորձնական գիտելիքներով որևէ կոնկրետ թեմայի շրջանակներում, որը կազմակերպվելու է ինտերակտիվ ձևով, որըլինելու է նաև մատչելի գիտության ոլորտին չպատկանող մասնակիցների համար։

Ինստիտուտի գործունեության հետ առնչվող տարբեր կազմակերպությունների հետ արտաքին կապերի հաստատում և դրանց արմատավորում։ Արտաքին կապերը, սակայն չեն սահմանափակվում միայն ՀՀ տարածքում գործող պետական ու ոչ պետական կազմակերպություններով։ Դրանք վերաբերվում են նաև միջազգային կառույցների և ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հաստատմում՝ ընդհուպ մինչև փոխադարձ այցելություններ, համատեղ հետազոտությունների ու գիտաժողովների անցկացում։

Ակտիվ մասնակցություն պետական և ոչ պետական կազմակերպությունների կողմից իրականացվող տարբեր դրամաշնորհային ծրագրերի և մրցույթների։ ԼԱԲ-ի հիմնական նպատակներից է ինստիտուտում գիտական բաղադրիչի հզորացումը և եղած ներուժի ճիշտ օգտագործումը՝ առավել խոսուն, տեսանելի և կիրառական գիտական արդյունք ստանալու նպատակով։

Ստեղծել համապատասխան վերապատրաստումների միջավայր, ըստ որի ոչ ՏԻ անդամները և/կամ ասպիրանտները շահագրգռված կլինեն մասնակցել ՏԻ կողմից կազմակերպվող վերապատրաստումներին և սեմինարներին։

Հանրայնացնել ՏԻ վարկանիշն այնպես, որը հնարավորություն կստեծի առավել մեծաքանակ ասպիրանտներ/հայցորներ ներգրավելու։

0 +

Գրքեր և մենագրություններ

0 +

Մiիջազգային հրապարակումներ

0 +

Հոդվածներ

0 +

Կոնֆերասներ

Գրանցվի՛ր ԼԱԲ-ի միջոցառումներին

ԼԱԲ-ի կողմից կազմակերպվող դասընթացների մասնակցելու համար սեղմիր լրացրու Հայտը

ԼԱԲ-ի անդամները

Оганес Асатрян

Научный сотрудник

Мэри Мурадя

Mладший научный сотрудник

Арсен Еркоян

Младший научный сотрудник

Татевик Шагинян

Научный сотрудник

Давид Петросян

Младший научный сотрудник

Аршак Варжапетян

Младший научный сотрудник

2024 © Institute of Economics after M. Kotanyan