ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԵՎ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ | ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

«Գիտություն» թերթի 2022 թվականի մարտ ամսվա   համարում (N 363, էջ 7) լույս է տեսել  ՀՀ ԳԱԱ Մ Քոթանյանի անվան ՏԻ  տնօրեն ՎԼ Հարությունյանի կյանքի և գործունեության մասին ՝ «Վաստակաշատ գիտնականը և մտավորականը» վերնագրով հոդվածը։

    Վ․Լ․ Հարությունյանը ծնվել է 1957թ. մայիսի 21-ին Լուռու մարզի Քարինջ գյուղում: 1979թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը`ապա` ընդունվել ասպիրանտուրա: Զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ. ֆինանսական,հարկային,բանկային,արտադրական ու գիտական ոլորտներում: Դոկտորական ատենախոսություն պաշտպանել է 2004թ., պրոֆեսորի կոչում ստացել է 2007թ.: Պրոֆեսոր  Հարությունյանի հետաքրքրությունների շրջանակը լայն էր: Նա թողեց գիտական մեծ ժառանգություն: 2010թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Դասախոսել է ՀՊՏՀ-ում և ԵՊՀ-ում: 2013 պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով, 2014թ., 2016թ. և 2018թ. «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթների հաղթող է: 27 մենագրության և ավելի քան 140 գիտական հոդվածների հեղինակ է: ՀՀ կառավարությանն է ներկայացրել 15 կիրառական առաջարկություններ,ունի 5 տասնյակից ավելի պաշտպանած ասպիրանտներ ու հայցորդներ: Նրա պատասխանատվությամբ նախապատրաստվել և հրապարակվել են գիտական հոդվածների թվով 21 ժողովածուներ:

Ինստիտուտի հետազոտությունների հիման վրա պարբերաբար փոփոխություններ են կատարվել ՀՀ տարբեր օրենքներում, ինչպես նաև տնտեսության տարբեր ոլորտների զարգացման հայեցակարգերում: Ինստիտուտը պարբերաբար հրապարակում է կատարված վերլուծությունների արդյունքները, որոնք մասնավորապես ներառում են տնտեսության թիրախային ոլորտների հիմնախնդիրների լուծմանն ուղղված կիրառական առաջարկություններ: Ինստիտուտն ակտիվորեն համագործակցել է ՀՀ կառավարության հետ, վերջինիս կիրառական առաջարկություններ ներկայացնելու մասով, որոնց մի մասի հաշվառման արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել հարկային երկու օրենք, իսկ մի մասը հաշվի է առնվել ՀՀ կառավարության ենթաօրենսդրական ակտերում: Վերջին երկու տարիներին հրատարակվել են աշխատություններ՝ ակնկալելով, որ դրանցում կիրառված գործիքակազմերը և հիմնուղիները օգտակար և ուսանելի կարող են լինել Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունների համար: Ընդհանուր առմամբ այդ տարիներին ինստիտուտը հրատարակել է 2000-ից ավելի գիտական հոդվածներ, այդ թվում՝ 1000-ից ավելին՝ արտասահմանյան գրախոսվող հանդեսներում, և 200-ից ավելի գրքեր։

Ավելին՝  https://www.sci.am/newspapers.php