ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվան ՏԻ ընդլայնում է համագործակցության շրջանակները ՀՀ ԿԳՄՍՆ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարաության հետ | ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ներկայցուցիչները մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարարի  պաշտոնակատար Վահան Քերոբյանի և այլ աշխատակիցների հետ աշխատանքային հանդիպման։

ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը մշակել է մասնագիտական պահանջարկի ծրագիր, որն էլ գերատեսչության ներկայացուցիչների քննարկման առանցքում էր: Ծրագրի նպատակն է գնահատել Հայաստանում մասնագիտական պահանջարկի և առաջարկի միջև առկա և պոտենցիալ խզումը, կանխատեսել այդ խզման վերացման կամ նվազեցման համար մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը՝ ըստ ոլորտների, և հաշվարկել թիրախային ոլորտներում անհրաժեշտ կադրերի պատրաստման ծախսը պետության համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ իրենց աշխատանքներում փորձում են ներգրավել  այն կառույցներին, որոնք կարող են ապահովել գործընթացի արդյունավետությունը. մասնավորապես ընդգծել է ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի դերը:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև ասպիրանտական տեղերի հատկացման, այդ գործընթացի արդյունավետության ուսումնասիրման և բարձրացման, մրցակցային դաշտի ուժեղացման խնդիրներին:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը որոշել են ձևավորել աշխատանքային խումբ, ուսումնասիրել այլ երկրների փորձը, որոշակի առաջադրանքների հիման վրա ուսումնասիրել դաշտը, գնահատել կարիքներն ու պահանջարկը և շարունակական հանդիպումների միջոցով ապահովել գործընթացի արդյունավետությունը:

Ավելին՝ https://escs.am/am/news/9354