Աշխատանքային պայմաններ | ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ինստիտուտը զբաղեցնում է 2 կիսահարկ և 657,9 մ2 տարածք (անհատույց օգտագործման իրավունքով), որը բաղկացած է 23 աշխատասենյակներից (ներառյալ ղեկավար անձնակազմի զբաղեցած սենյակները), ունի 42 աշխատակից, որից 30-ը գիտաշխատողներ են, իսկ 12 սպասարկող անձնակազմ է, 3-ը ղեկավար անձնակազմ (01.12.2019թ. դրությամբ)։

Ինստիտուտում անցկացված է ավտոնոմ ջեռուցման համակարգ։
Սենյակների գերակշռող մասում տեղադրված է օդորակիչ։
Բոլոր գիտաշխատողները, օպերատորները, ինստիտուտի ղեկավարու­թյունը, գլխ. հաշվապահը, կադրերի բաժնի վարիչը, տնօրենի գործավարը ապահովված են որակյալ համակարգիչներով։
Ինստիտուտն ապահովված է ինտերնետային կապով։
Ինստիտուտի գրադարանի թվով 2378 գրքերը ամբողջապես թվայնացված են։
Ինստիտուտի բոլոր աշխատասենյակները ապահովված են կախիչներով (նախատեսված սենյակներում տեղավորված մարդկանց վերարկուների համար)` համապատասխան հայելիներով։
Բոլոր աշխատակիցներն ունեն առանձնացված համակարգչային սե­ղան­ներ, որոնք ավելի հարմարավետ են դարձնում նրանց աշխատանքային գործունեությունը։
Բոլոր աշխատակիցներն ունեն առանձնացված համակարգչային սե­ղան­ներ, որոնք ավելի հարմարավետ են դարձնում նրանց աշխատանքային գործունեությունը։
Ինստիտուտի աշխատանքային երկրորդ հարկում տեղադրված է հայ­տարարությունների տախտակը և գրքերի ցուցափեղկը, որտեղ ցուցա­դրվում է ինստիտուտում հրապարակված գրքերի մեկական օրինակը։
Ինստիտուտի աշխատանքային 2-րդ հարկում է գտնվում նաև ինստի­տու­տի արխիվը։
Կապիտալ վերանորոգված են ինստիտուտի 1-ին և 2-րդ հարկերում տեղակայված սանհանգույցները, ինչպես նաև երկու հարկերում տեղադրված են եվրոպատուհաններ, որոնք ջերմամեկուսիչ են դարձնում սենյակները` հատկապես ձմռան ամիսներին։
Ինստիտուտն 1-ին հարկում ունի նաև լսարանային մեծ սենյակ, որտեղ անցկացվում են ընդհանուր ժողովները, խորհրդակցություն­նե­րը և գիտաժողովները։
Ինստիտուտում հետազոտական գործունեության համար ստեղծված է նորմալ աշխատանքային և մարդկային մթնոլորտ։
Ինստիտուտում ակտիվորեն ընթանում է կոլեկտիվի երիտասար­դաց­ման գործընթաց։
Բավական է նշել, որ 2018-2019թթ. աշխատանքի են ընդունվել 19, որից մինչև 35 տարեկան թվով 13 աշխատա­կիցներ։ Այս գործընթացը կշարունակվի նաև հետագայում։ Կշարունակվի նաև ինստիտուտի գիտական գործունեության լուսաբանումը մամուլով։ Կշարունակվի նաև ինստիտուտի գիտաշխատողների կողմից հոդվածաշարների ակտիվ հրապարակումը արտասահմանյան գրախոսվող հանդեսներում, որոնց արդյունքները կամփոփվի տարեկան ընդհանուր ժողովում։
Լուրջ ձեռքբերում է ինստիտուտի եռալեզու էլեկտրոնային կայքի առկայությունը, որտեղ տեղադրված են ինստիտուտում հրապարակված գրքերը, ինչպես նաև ինստիտուտի ղեկավարության (տնօրեն, փոխտնօրեն, գիտքարտուղար, բաժինների վարիչներ, թեմաների ղեկավարներ) կենսա­գրու­թյունները, որոնք պատկերացում են տալիս ինստիտուտի ամբող­ջական գիտական ներուժի մասին։
Ինստիտուտի 2-րդ հարկի միջանցքում տեղադրված է ուղեգորգ։