Գրքեր | ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

ԳՐՔԵՐ

2021

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԳԱԱ Մ. ՔՈԹԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 2006-2020 ԹԹ. ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հաշվետվությունը կազմվել է ինստիտուտի 2006-2020 թթ. տարեկան հաշ­վետվությունների նյութերի հիման վրա: Հաշվետվությունում փորձ է ար­վել հասարակական և գիտա­կան շրջա­նակներին ընդհանրացված և համառոտ ձևով իրա­զե­կել ՀՀ ԳԱԱ Մ.Քո­թան­յանի անվան տնտեսագիտության ինս­տի­տուտի 2006-2020 թթ. գի­տա­կան և գի­տակազմա­կերպ­չական գործու­նեու­թյան հիմնական արդյունքներին և ինստի­տուտի գիտական հրա­պա­րակումներին:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՍ 2 (2007-20017ԹԹ.)

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՍ 1 (2007-20017ԹԹ.)

ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան Տնտեսագիտության Ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի Կողմից ՀՀ Կառավարություն ներկայացրած կիրառական առաջարկությունները 2008-2020 թթ.

Ժողովածուում ամփոփվել են ՀՀ ԳԱԱ Մ. Քոթան­յանի անվան տնտե­սագիտության ինստիտուտում 2006-2020 թթ. Վլադիմիր Հարու­թյուն­յանի կող­մից կատարված հետազոտական աշխատանք­ները, որոնցից բխող կի­րառա­կան առաջարկությունները համապատասխան տարիներին ներ­կայացվել են ՀՀ կառավարու­թյանը: Դրանց մի մասը արդիական են և կա­րող են օգտակար լինել ՀՀ գործող կառա­վարությանը տարբեր ստո­րա­բաժանումների ռազմա­վարական խնդիր­ները լուծելիս։

2020

«Տնտեսական հրաշքները․ գործարկման ուղիները Հայաստանում»

Գիրքը հանդիսանում է «Տնտեսական հրաշքները․ գործարկման ուղիները Հայաստանում» ժողովածուի կրճատ տարբերակը։

Հայաստանի ներդրումները․ մարտահրավերներ և հնարավորություններ

Լ․ Սարգսյան

Գրքում փաստաթղթային և ցուցանիշային վերլուծության միջոցով բացահայտվել են ՀՀ-ում ներդրումային միջավայրի հիմնական առավելություններն ու թերությունները։ Տնտեսաչափական մեթոդների կիրառմամբ գնահատվել է ներդրումների ազդեցությունը ՀՀ տնտեսության զարգացման վրա, բացահատվել են ՀՀ տնտեսության այն ոլորտները, որոնք կարող են հեռանկարային համարվել ՕՈՒՆ ներգրավման տեսանկյունից։

2019

Ռազմաարդյունաբերություն. Հայաստանի նոր տնտեսական հարացույց

Գ. է. Հարությունյան

Աշխատանքում արծարծվել են Հայաստանում ռազմաարդյունաբերության զարգացման արդի հիմնահարցեր: Այդ դիտակետից գրքում ներկայացվել են տնտեսության վրա ռազմական ծախսերի ուղղակի և անուղղակի ազդեցությունների գնահատականները, առաջարկվել են ռազմաարդյունաբերության նորարարական զարգացման մեխանիզմներ, բացահայտվել են ռազմաարդյունաբերության ոլորտում միջազգային համագործակցության, ինչպես նաև ոլորտի պետական կառավարման հիմնախնդիրները:

Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար, մասնավորապես` ոլորտի հիմնախնդիրները հետազոտողների, մասնագետների և ոլորտի զարգացման պետական պատասխանատուների համար:

АКТУАЛЬНЫЕ ПРОБЛЕМЫ И ПЕРСПЕКТИВЫ РАЗВИТИЯ МАЛОГО И СРЕДНЕГО ПРЕДПРИНИМАТЕЛЬСТВА В РА

А. Т. Затикян

В работе уделено внимание исследованию определения по­ня­­тия и сущности предпринимательства, рассмотрены разные под­хо­ды, раскрывающие содержание категории риск, способы и типы его выра­же­ния, а также участие малого и сред­не­го пред­принимательства во вне­шнеэкономической деятельности РА.

Проведен анализ развития и состояния малого и среднего пред­при­ни­ма­тельства в развитых странах: США, Сингапура, Египта, Китая, Японии, Италии, Ис­пании, Франции, а также в развивающихся странах: России, Грузии, Бе­ло­руссии, Казах­ста­на и Армении. На осно­ве исследования зарубежного опыта раз­работаны рекомендации по со­зданию более конкретной среды для субъектов МСП различ­ных форм собственности и благо­приятных условий для привлечения иност­ран­ных ин­вес­тиций в Армению.

Проанализированы особенности инновационного разви­тия ма­ло­го и сред­него предпринимательства в РА, роль данной сферы в эко­номике страны, основные факторы замедления эко­но­мического роста. Представлена оценка современного сос­тоя­ния сферы МСП и обес­пе­че­ния ускоренного экономического роста. Рас­смот­рены особенности вен­­чурного капитала, изучена его специфика как источника финан­си­ро­вания инновационной деятельности.

Данное исследование может быть полезным не только уче­ным, аспирантам, студентам, но и практическим политикам, руково­ди­телям исполнительных и за­ко­нодательных органов влас­ти всех уровней.

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ, ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐ 

Հ. Ա. Մարկոսյան

Գրքում ներկայացված են Հայաստանի էներգետիկ համակարգում միջուկային էներգետիկայի ներդրման նախադրյալներն ու պատմու­թյունը, միջուկային էներգետիկայի ոլորտում դիտվող համաշ­խար­հա­յին միտումներն ու զարգացումները։ Քննարկվել է միջուկային էներ­գե­տի­կայի դերը Հայաստանի էներգետիկ և էլեկտրաէներգետիկ անվտան­գության հայեցակարգում։ Միջուկային էներգետիկայի զարգացման հիմնախնդիրները ներկայացվել են տնտեսական, բնապահպանական, սո­ցիա­լական և քաղաքական տեսանկյուններից` վեր հանելով դրա մրցակ­ցային առավելություններն ու թերությունները։ Ներկայացված են էներ­գետիկ այլընտրանքների ոլորտում վերջին տարիների դինա­միկ զար­գաց­ման միտումները, որոնց շարունակականության պարա­գայում միջու­կային էներգետիկան կարող է կորցնել իր մրցակցային առա­վե­լու­թյունները։

Գիրքը նախատեսված է հետազոտողների, պետական ծառա­յող­ների, դասախոսների և ուսանողների համար։

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ և ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Լ. Ն. Սարգսյան

Գրքում ներկայացվել են ներդրումների ներգրավման և արտա­հանման ընդլայնման հնարավոր հեռանկարները ՀՀ-ում: Միջազ­գա­յին փորձի և տեսագործնական հարցերի քննարկմամբ ներկայացվել է դրանց ազդեցությունը տնտեսության զարգացման վրա, ինչպես նաև առաջարկվել են բարելավման ուղիներ՝ ՀՀ տնտեսության կայուն տնտեսական աճի ապահովման տեսանկյունից:

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 

Մ. Գ. Մանուչարյան

Գիրքը նվիրված է ՀՀ գյուղատնտեսության ապահո­վագ­րության հիմնախնդիրներին: Գյուղատնտեսության ապահո­վագ­րության մի­ջազ­­­գային փորձի քննարկմամբ ներկայացվել են տեղայնացման հիմ­նա­խնդիրները ՀՀ-ում, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի և կեն­դա­­նի­ների ապահովագրության կիրառելիությունը գյուղա­տնտե­սա­­կան ռիսկերի կառավարման գործում, ինչպես նաև առաջարկվել են գյուղատնտեսության ապահո­վագ­րության ներդրման ու զար­գաց­ման ուղիները ՀՀ-ում:

Գիրքը կարող է օգտակար լինել գյուղա­տնտե­սության ապա­հո­վագրություն իրականացնող ապահո­վագ­րական ընկ­ե­րութ­յուն­ների, ագրարային ոլորտի մաս­նագետների, գյու­ղա­տնտեսության ոլորտի հետ առնչվող անձանց, ասպիրանտների, մագիստրանտների և ուսա­նող­ների համար:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՈՒՂԵՆԻՇԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ժողովածուի պատասխանատու խմբագիր` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վ. Հարությունյան

Ժողովածուն նվիրվում է թավշյա հեղափոխության միամյակին (2018-2019թթ.): Ժողովածուն իր արծարծումների մեջ կարող է օգտակար և կիրառական լինել երկրում իրականացվող տնտեսական հեղափոխության գործընթացում։

ՀՀ ԳԱԱ Մ. ՔՈԹԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ (2008-2018 ԹԹ.)

Գիրքը կազմել է  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր Վ. Հարությունյանը

Գիրքը նվիրվում է ՀՀ ԳԱԱ հիմնադրան 75-ամյակին (1943-2018թթ.): Աշխատությունում փորձ է արվել հասարակական և գիտական շրջա­­նակ­ներին ընդհանրացված և համառոտ ձևով իրա­զեկել ՀՀ ԳԱԱ հիմ­նադրման և նրա նախագահների, ՀՀ ԳԱԱ Մ. Քո­թանյանի անվան տնտե­սա­­գի­տու­թյան ինստիտուտի հիմնադրման և նրա տնօրենների կյանքին ու գործունեությանը և ինստիտուտի 2008-2018թթ. գիտական հրատարակումներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Վ. Լ. Հարությունյան

Գրքում առաջին անգամ ամբողջականորեն դիտարկվում են ստվերային շրջանառության տեսամեթոդաբանական հիմքերը (այդ թվում` ստվերային շրջանառությանն առնչակից հասկացությունները և գնահատման մոտեցումները), ինչպես նաև տնտեսության ստվերայնության տեսանկյունից առաջնային ոլորտներն ու բնագավառները և ՀՀ տնտեսության առանձնահատկությունները։ Դրանց հետ մեկտեղ քննականորեն վերլուծվել և ուսումնասիրվել են ՀՀ ստվերային շրջանառությունը կրճատելու ռազմավարությունը և ուղիները։

Մենագրության մեջ առաջարկված մոտեցումներն ու լուծումները և ՀՀ-ում դրանք կիրառելը կարող են օգտակար լինել ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի նախարարություններին և հարկային ծառայությանը՝ համապատասխան քաղաքականություն և հայեցակարգեր մշակելու, կատարելագործելու և իրականացնելու ուղղությամբ, այդ հիմնախնդիրները հետազոտող կազմակերպություններին, գործարար աշխարհի ներկայացուցիչներին, ասպիրանտներին և մասնագիտական բուհերի ուսանողներին։

2018

ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Գիտաժողովի նյութեր

Ժողովածուի պատասխանատու խմբագիր` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վ. Հարությունյան

Գիրքը նվիրվում է ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75-ամյակին
1943-2018

 

ՀՀ ԳԱԱ Մ. ՔՈԹԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 2017Թ. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Գիտ. խմբագիր` Վ. Հարությունյան

ՀՀ ԳԱԱ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒՂԻՆ

Վ. Լ. Հարությունյան, Ռ. Ն. Սարինյան 

ՀՀ ԳԱԱ Մ. ՔՈԹԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ (2007-2017 ԹԹ.)

Ժողովածուում ամփոփված են ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտական և գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքները և գիտական հրապարակումներն ըստ 2007-2017թթ. տարեկան հաշվետվությունների նյութերի: Ժողովածուն ունի պատմաճանաչողական նշանակություն:

ՀԱՅ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ԵՐԿՈՒ ԴԱՐԸ. ԳԻՏԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ: ԳԻՐՔ ԵՐԿՐՈՐԴ

Ռ. Ն. Սարինյան, Վ. Լ. Հարությունյան

Սույն աշխատությունն արտացոլում է հայ տնտեսագետների համայնքի հետազոտական պարագծերը` սկսած XIX դարի կեսերից: Որպես հանրագիտական տեղեկատու օգտակար կարող է լինել ոչ միայն տնտեսագիտական մշակույթի ներկայացուցիչների, այլև հասարակության լայն շրջանների համար:

ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ. ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Գ. Է. Հարությունյան 

Աշխատանքը նվիրված է ռազմաարդյունաբերության ոլորտում առկա իրողություններին և զարգացման հեռանկարներին: Գրքում առաջին անգամ Հայաստանում փորձ է կատարվել ոլորտը դիտարկել որպես տնտեսության առանձին արտադրական ճյուղ, որը կարող է վերածվել երկրի նորարարական զարգացմանը նպաստող արտադրողական ուժերի ձգողականության յուրօրինակ կենտրոնի` կոորդինացնելով փոխկապված մի շարք ոլորտների (մեքենաշինություն, մետաղամշակում, քիմիական արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրություն) գործունեությունը և նպատակաուղղելով երկրի գերակա (տնտեսական, քաղաքական և սոցիալական) խնդիրների լուծմանը:

Նախատեսված է ռազմաարդյունաբերության ոլորտի զարգացման հիմնահարցերով զբաղվող մասնագետների, ինչպես նան ընթերցողների լայն շրջանակի համար:

2017

ՀԱՐԿԱՅԻՆ և ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Վ. Լ. Հարությունյան

Գրքում առաջին անգամ համակողմանիորեն ներկայացվել են տնտեսության առաջընթացի ապահովման գործում վճռորոշ ազդեցություն ունեցող հարկային և մաքսային մարմինների գործունեության զարգացման հիմնախնդիրները, հարկային վարչարարության բարելավման տեսական և մեթոդաբանական մոտեցումները, տարածաշրջանային ինտեգրման ազդեցությունը հարկային և մաքսային համակարգերի վրա, միջազգային լավագույն փորձի հիման վրա հարկային և մաքսային ծառայողի վարվելակերպի արմատական վերափոխման հնարավոր ուղիները:

Գրքում առաջադրված հիմնահարցերը և դրանց լուծման վերաբերյալ կիրառական առաջարկությունները կարող են նպաստ բերել հարկային և մաքսային մարմինների գործուն մեխանիզմների ձևավորման, ինչպես նաև այդ հիմնախնդիրների հետազոտությամբ զբաղվող կազմակերպությունների, տնտեսագետ-գիտնականների, ասպիրանտների և մասնագիտական բուհերի ուսանողների համար:

ДЕМОГРАФИЧЕСКИЕ ФАКТОРЫ СОЦИАЛЬНО-ЭКОНОМИЧЕСКОГО РАЗВИТИЯ РА

А. T. Затикян

В рамках данной работы раскрывается понятие «демографическая ситуация», показатели и характеристики ее различных состояний. На основе исследования зависимостей, выявленных различными учеными, изучавшими процессы взаимодействия демографических факторов, с одной стороны, и состояния динамики производства, экономики, социальной сферы с другой, обосновывается существенное влияние демографической ситуации на экономическое развитие страны. Анализ современной демографической ситуации в РА позволил сделать вывод о продолжающейся депопуляции населения, что в определенной степени тормозит социально-экономическое развитие страны.

В работе исследуется влияние демографической ситуации на социальноэкономические факторы, в частности на сокращение внутреннего спроса, увеличение расходов государственного бюджета, а также изменение рынка труда в РА посредством всестороннего ее изучения и анализа. В качестве основных показателей демографической ситуации в стране были рассмотрены рождаемость и смертность населения, количество регистрируемых браков и разводов, численность населения, миграционные потоки, в частности, трудовая миграция. Аналитическая часть работы выполнена, на основании анализа статистических данных, определенных посредством обзора литературы зарубежных и отечественных ученых. В работе представлены также некоторые результаты научных исследований сотрудников соответствующего отдела института.

Данное исследование может быть полезным не только ученым, аспирантам, студентам, но и для более широкой аудитории и всем, кто читает и размышляет о сегодняшних непростых путях развития Армении, а также практическим политикам, руководителям исполнительных и законодательных органов власти всех уровней.

ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ և ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Ք. Յու. Բաղդասրյան

Գրքում համակողմանիորեն ներկայացվել են հարկային վարչարարության և հարկային բեռի բարելավման հիմնախնդիրները կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համատեքստում։ Կատարված վերլուծության արդյունքում հիմնավորվել են հարկային վարչարարության և հարկային բեռի բարելավման առաջարկությունները, որոնք ներկայացվել են երկու առանցքային հարցերի տեսքով` ոչ ֆորմալ տնտեսության և կոռուպցիոն ռիսկերի: Հայաստանում հարկային վարչարարությունը խաթարվում է ոչ ֆորմալ տնտեսությունում հարկային օրենքները կիրարկելու արդյունքում։

Գրքում առաջադրված հիմնահարցերը և դրանց լուծման վերաբերյալ կիրառական առաջարկությունները կարող են նպաստել հարկային վարչարարության և հարկային բեռի բարելավմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև կատարված կիրառական առաջարկությունները կարող են օգտակար լինել այդ հիմնախնդիրների հետազոտությամբ զբաղվող կազմակերպությունների, տնտեսագետ-հետազոտողների, ասպիրանտների և մասնագիտական բուհերի ուսանողների համար:

ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Ա. Վ. Հարությունյան

Աշխատանքը նվիրված է ՀՀ-ում առևտրային բանկերի կողմից իրականացվող ներդրումային գործունեությանը և այդ առումով անդրադարձ է կատարվել ներդրումների էությանն ու դրանց դերին տնտեսության զարգացման գործընթացում, ներդրումների ներգրավման և ներդրումային գործունեության միջազգային փորձի կիրառման հնարավորություններին: Կատարվել են վերլուծություններ կապված՝ ՀՀ առևտրային բանկերի ներդրումային գործունեությանը նպաստող հիմնական ցուցանիշների, ներդրումային միջավայրին՝ ըստ ներդրման ուղղությունների և առևտրային բանկերի կողմից իրականացվող վարկային ներդրումների փոխկապվածություններին՝ ըստ օգտագործման պատկանելիության հետ:

Ներկայացվել են միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության ակտիվացումը, ներդրումային միջավայրի բարելավման գործին նպաստող արժեթղթերով գործառնությունները, ինչպես նաև ներդրումային քաղաքականության մեխանիզմների կատարելագործումը:

Սույն աշխատանքը նախատեսված է տնտեսության համապատասխան գիտական կազմակերպությունների աշխատողների, ուսանողների, մագիստրանտների, ինչպես նաև այդ գործընթացով զբաղվող մասնագետների համար:

ԱԴԱՆԱՅԻ ՆԱՀԱՆԳԻ ՀԱՅԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ. 1909 Թ. ՈՒՆԵԶՐԿՈՒՄ (ԳԻՐՔ Ա)

Ա. Ոսկանյան

Աշխատությունը նվիրված է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Ադանայի նահանգի հայերի տնտեսական վիճակին: Գավառ առ գավառ տրված է Ադանայի նահանգի հայերի տնտեսության նկարագրությունը: Ներկայացված է նահանգում օսմանյան իշխանությունների հողային գրավումների քաղաքականությունը, 1909 թ. Ադանայի ջարդը և դրան ուղեկցող զանգվածային ունեզրկման ազդեցությունը հայության տնտեսության վրա:

Աշխատությունը նախատեսված է պատմաբանների, ցեղասպանագետների, տնտեսագետների և ընթերցողների լայն շրջանակների համար:

ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳԱԱ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԵՏԱԳԻԾԸ (2007-2017թթ.)
Եզրակացություններ | Կիրառական առաջարկություններ

Ժողովածուում ամփոփվել են ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում կատարված հետազոտական աշխատանքները, որոնցից բխող եզրակացություններն ու կիրառական առաջարկություններն ամեն տարի ներկայացվել են ՀՀ կառավարությանը: Դրանք արդիական են և կարող են օգտակար լինել ՀՀ կառավարությանը տարբեր ստորաբաժանումների ռազմավարական խնդիրները լուծելիս։

ԲՈՒՐՍԱՅԻ ՆԱՀԱՆԳԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ

Ա. Աստոյան

Գրքում արխիվային մեծ թվով նորահայտ վավերագրերի, հայ պարբերական մամուլի հրապարակումների, թուրքական և օտար այլ աղբյուրների հիման վրա ներկայացված է Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Բուրսայի նահանգի հայության տնտեսական վիճակը, վերհանված է նահանգի տնտեսական կյանքում հայերի ազդեցիկ դիրքը: Հայոց ցեղասպանության իրագործմամբ թուրքական պետությունը տիրացավ բուրսահայության դարերի տքնությամբ ստեղծած անհատական և հավաքական ահռելի ունեցվածքին՝ տներին, հողատարածքներին, շերամաբուծական, մետաքսագործական և այլ գործարաններին, հյուրանոցներին, գրանիտի, մարմարի, պղնձի, եր-կաթի, արծաթի, հանքերին, մշակութային արժեքներին:
Գրքի առաջնային նպատակը եղել է տնտեսագետներին նյութեր և փաստեր տրամադրել` Մեծ եղեռնի հետևանքով Բուրսայի նահանգի հայության նյութական կորուստները հաշվարկելու համար: Գիրքը նախատեսված է նաև պատմաբանների և ընթերցողների լայն շրջանակների համար:

ՀԱՅ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ԵՐԿՈՒ ԴԱՐԸ

Գիտակենսագրական հանրագիտարան

Ռ. Ն. Սարինյան, Վ. Լ. Հարությունյան

Աշխատությունը գիտակենսագրական հանրագիտարան է, որը  լրացվել է նոր անուններով, օգտագործելով նոր աղբյուրներ, նոր գրականություն, ընդլայնել նրանց հետազոտական շրջանակներն ու հայացքների համակարգը, ուրվագծելով հայ տնտեսագիտական մտքի թեմատիկ ընդգրկումների քարտեզը:

2016

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԳԱԱ Մ. ՔՈԹԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 2006-2016 ԹԹ. ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հաշվետվությունը ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի 2006-2016 թթ. գիտական և գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքների մասին է, և պատրաստվել է ինստիտուտի 2006-2016 թթ. տարեկան հաշվետվությունների նյութերի հիման վրա:

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ 10 ՏԱՐՈՒՄ (2006-2016թթ.)

Հետազոտական արդյունքների ուրվագիծ

Վ. Լ. Հարությունյան, Ռ. Ն. Սարինյան

Աշխատությունն ուրվագծում է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի 2006-2016թթ. գիտահետազոտական գործունեության հիմնական արդյունքները:

ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Տ. Վ. Հարությունյան

Գրքում առաջին անգամ ամբողջական ձևով դիտարկվում են տնտեսության զարգացման և կարգավորման հարկային լծակների ձևավորման և կիրառման տեսական և մեթոդաբանական հիմքերն ու դրանց ձևավորման առանձնահատ­կությունները և հարկային քաղաքականության ու հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման հիմնահարցերը, ինչպես նաև այդ համատեքստում հարկային օրենսգրքի նախագծի ունենալիք դերն ու նշանակությունը: Մենագրությունում առաջադրված մոտեցումներն ու տրված լուծումները և ՀՀ-ում դրանց կիրառումն օգտակար կարող են լինել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նա­խա­րարությունների կողմից համապատասխան քաղաքականության և հայեցակար­գերի մշակման, կատարելագործման և իրականացման ուղղությամբ, այդ հիմ­նա­խնդիրների հետազոտությամբ զբաղվող կազմակերպությունների, գործարար աշ­խար­հի ներկայացուցիչների, տնտեսագետ-գիտնականների, ասպիրանտների և մասնագիտական բուհերի ուսանողների համար:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ՀՀ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Ա. Բայադյան

Աշխատանքը նվիրված է ֆինանսական միջոցների կազմավորման, օգտագործման և բարելավման ուղիներին ՀՀ ագրարային ոլորտում: Ուսումնասիրվել է ագրարային, շուկայական ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները, ֆինանսական նոր մեխանիզմների դրսևորումները, ֆինանսական միջոցների հասանելիությունը` ՓՄՁ-ների և գյուղացիական տնտեսությունների գործունեության բարելավման համար: Վարկային միջոցների վիճակի ուսումնասիրությունը արվել է վարկատուի և ագրարային ոլորտի փոխհարաբերությունների տեսանկյունից: Կատարվել են վարկի օգտագործման արդյունավետության գնահատման մեթոդաբանական մոտեցումներ: Վերլուծվել է ներդրումային քաղաքականությունը, սուբսիդավորման և վարկավորման շուկայական մեխանիզմների վիճակը, նորամուծության նախագծերի ֆինանսավորման առանձնահատկությունները և արվել են համապատասխան առաջարկություններ:

Սույն աշխատանքը նախատեսված է գիտական հաստատությունների աշխատողների, ագրարային ոլորտի մասնագետների համար:

ՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Կ. Սարգսյան

Համաշխարհային տնտեսության զարգացումների վերլուծությունը ցույց է տալիս, որ տնտեսական ճգնաժամերին արդյունավետ կերպով արձագանքելու և դրանց բացասական ազդեցությունները մեղմելու համար անհրաժեշտ է իրականացնել ոչ միայն տնտեսական ճգնաժամերի էության խորը և համակողմանի վերլուծություն, այլև ուսումնասիրել, վերլուծել և գնահատել համաշխարհային տնտեսության մեջ տնտեսական ճգնաժամերի հաղթահարմանն ուղղված հակաճգնաժամային միջոցառումների կոնկրետ ուղղությունները և մեթոդները` վերջիններիս կատարելագործման և նոր ճգնաժամային մարտահրավերներին արդյունավետ կերպով հակազդելու համար: Սույն աշխատությունում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության և աշխարհի տարբեր պետությունների կողմից իրականացված հակաճգնաժամային քաղաքականության հիմնական միջոցառումները և վերջիններիս արդյունավետության վերլուծությունը, ինչպես նաև պետական հակաճգնաժամային քաղաքականության արդյունավետության բարձրացման ուղիները։

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ք. Յու. Բաղդասարյան

Գրքում ամփոփված են հեղինակի վեջին շրջանում կատարած գիտական հետազոտությունների արդյուքները, որոնք վերաբերում են ներդրումային ծրագրերի իրականացման հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին։

Գրքում ամփոփվել են ՀՀ ներդրումային միջավայրի վրա ազդող գործոնային վերլուծության արդյուքները, ինչպես նաև կատարվել է տարածաշրջանային համեմատություն` հիմնված ՕՈՒՆ-ների, հարկային դաշտի և վարչարարական հիմնախնդիրների վրա։

Գիրքը կարող է օգտակար լինել ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ ներդրումային ընկերությունների և այլ կազմակերպությունների կողմից` համապատասխան քաղաքականության և հայեցակարգերի մշակման, կատարելագործման և իրականացման ուղղությամբ, ինչպես նաև` այդ հիմնախնդիրների հետազոտությամբ զբաղվող գիտաշխատողների, հետազոտողների ասպիրանտների և մասնագիտական ԲՈՒՀ-երի ուսանողների, գործարար աշխարհի ներկայացուցիչների համար:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ (1878-1923 ԹԹ.)

Է. Նավոյան

Աշխատությունը նվիրված է Հայկական հարցի հետ սերտորեն կապված միջազգային վեհաժողովների և պայմանագրերի պատմաքաղաքական, իրավական և տնտեսական վերլուծությանը: Ներկայացվում են 1878-1923թթ. պատմական բարդ ժամանակաշրջանը, միջազգային իրավունքի տեսանկյունից Հայկական հարցին առնչվող պայմանագրերի իրավական կողմը և լուծման հնարավոր տարբերակները:

Թեմայի վերաբերյալ հրապարակում առկա են բազմաթիվ աշխատություններ և հոդվածներ, սակայն պատմական որևէ ժամանակաշրջան, դեպք կամ իրադարձություն, քանի դեռ այն հարուցում է հետաքրքրություն, երբեք չպետք է համարել «սպառված», որի մասին ամեն ինչ ասվել է:

Նախատեսված է թեմայով զբաղվող մասնագետների և ընթերցող լայն շրջանների համար:

2015

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ա. Հ. Բայադյան, Հ. Ա. Մարկոսյան

Գրքում ներկայացված են պետական պարտքի կառավարման արդյունավետության գիտագործնական հիմնախնդիրները, որոնք բացահայտում են ինչպես պետական պարտքի ստանձնման նպատակահարմարությունը, այնպես էլ ՀՀ իրական և ֆինանսական հատվածների վրա թողած ազդեցությունը:

Գիրքը նախատեսվում է պետական ծառայողների, դասախոսների, հետազոտողների և ուսանողների համար:

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Գիտական հոդվածների ժողովածու – 2015

Ժողովածուն նվիրված է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին (1915-2015):

Գրքում ընդգրկված հոդվածները պատկերացում են տալիս հայոց ցեղասպանության պատճառած ժողովրդագրական, նյութական ու ֆինանսական կորուստների և դրանց հնարավոր հատուցման ուղիների վերաբերյալ: Այն պատրաստել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտը` ներգրավելով տարբեր ոլորտի մասնագետների:

2014

ՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Վ. Հարությունյան, Կ. Սարգսյան

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ապացուցեց պետության առաջատար դերը հակաճգնաժամային քաղաքականության հիմնական խնդիրների լուծման գործում: Հետագա ճգնաժամային մարտահրավերներին համարժեք և ժամանակին արձագանքելու նպատակով մեծապես կարևորվում է հակաճգնաժամային միջոցառումների համաշխարհային փորձի ուսումնասիրությունը, առանձնացնելով դրանց ուժեղ և թույլ կողմերը։ Սույն աշխատությունում ներկայացվում են աշխարհի տարբեր պետությունների և միջազգային կառույցների կողմից իրականացված հակաճգնաժամային քաղաքականության հիմնական միջոցառումները և վերջիններիս արդյունավետության վերլուծությունը։

ՀԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Տ. Վ. Հարությունյան

Գրքում առաջին անգամ ամբողջական ձևով դիտարկվում են տարբեր երկրներում ձևավորված հարկման և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման հիմնական մոտեցումները, դրանց վերաբերյալ կիրառվող հարկաբյուջետային քաղաքականության առանձնահատկությունները, հարկային բեռի բաշխման և դրանց տեղափոխման առավելություններն ու թերությունները, ինչպես նաև` այդ երկրների տնտեսական համակարգերի կազմավորման քաղաքական, պատմական, մշակութային, կրոնական և այլ առանձնահատկությունները, դրված խնդիրների, նպատակների և իրականացվելիք գործառույթների միասնականության, հիմնարար սկզբունքների նույնության հարցերը։

Աշխատությունն արծարծվող մոտեցումների և ՀՀ-ում դրանց կիրառման հնարավորությունների առումներով կարող է օգտակար լինել ՀՀ ԿԲ-ի, ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ առևտրային կազմակերպությունների կողմից համապատասխան քաղաքականության և հայեցակարգերի մշակման, կատարելագործման և իրականացման ուղղությամբ, այդ հիմնախնդիրների հետազոտությամբ զբաղվող կազմակերպությունների, գործարար աշխարհի ներկայացուցիչների, տնտեսագետ-գիտնականների, ասպիրանտների և մասնագիտական բուհերի ուսանողների համար։

ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԻ ԱՐԴԱՐԱՑԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ

Գ. Ֆ. Կիրակոսյան, Տ. Վ. Հարությունյան

Գրքում քննարկվել են հարկային քաղաքականության մշակման և իրականացման, հարկային վարչարարության կազմակերպման, ինչպես նաև հարկային բեռի արդարացի և հավասարաչափ բաշխման հիմնահարցերը: Ներկայացվել են այն սկզբունքները և հիմնադրույթները, որոնք պետք է ընկած լինեն հարկային համակարգի ձևավորման հիմքում: Վերջին տարիներին ՀՀ-ում իրականացված հարկային վերափոխումների վերլուծության հիման վրա բացահայտվել են դրանց միտումներն ու առանձնահատկությունները: Գնահատվել է հարկային բեռի ազդեցությունը տնտեսության վրա, և ներկայացվել են դրա հավասարաչափ և արդարացի բաշխման մոտեցումները:

Գիրքը կարող է օգտակար լինել հարկային քաղաքականության հիմնախնդիրներով զբաղվող գիտաշխատողների, դասախոսների, ուսանողների, ասպիրանտների և այլ շրջանակների համար:

ՈՒՐՎԱԳԻԾ ԱՐԴԻ ՀԱՅ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ

2 գրքով.- գիրք 1

Ռ. Ն. Սարինյան

Մենագրությունում վերլուծվող նյութի ընտրու թյունը որոշակի պատկերացում է տալիս նորագույն շրջանի հայ տնտեսագիտական մտքի՝ այդ անհետազոտ ոլորտի դիտակետերի, նոր որոնումների, սահմանազա տումների ու շարժման ընթացքի վերաբերյալ։ Այն բաղկացած է երկու գրքից։ Աշխատության մեջ այն նյութերը, որոնք լույս են տեսել ժամանակին, ներկայացվում են առանց փոփոխության։ Շարադրանքի ժամանակ պահպանվել է հարցերի վերաբերյալ հեղինակների մտքի ընթացքը։

ՈՒՐՎԱԳԻԾ ԱՐԴԻ ՀԱՅ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ

2 գրքով.- գիրք 2

Ռ. Ն. Սարինյան

Մենագրությունում վերլուծվող նյութի ընտրու թյունը որոշակի պատկերացում է տալիս նորագույն շրջանի հայ տնտեսագիտական մտքի՝ այդ անհետազոտ ոլորտի դիտակետերի, նոր որոնումների, սահմանազա տումների ու շարժման ընթացքի վերաբերյալ։ Այն բաղկացած է երկու գրքից։ Աշխատության մեջ այն նյութերը, որոնք լույս են տեսել ժամանակին, ներկայացվում են առանց փոփոխության։ Շարադրանքի ժամանակ պահպանվել է հարցերի վերաբերյալ հեղինակների մտքի ընթացքը։

ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Ա. Հ. Բայադյան

Բառարանում ամբողջական տեսքով տրված և պարզաբանված են ֆինանսական, վարկային, բանկային, հարկային, ապահովարական, վիճակարական և համապատասխան այլ ոլորտներին առնչվող ու հաճախակի օտաործվող տերմինների բացատրություններ:

Այն նախատեսվում է տնտեսավարող սուբյեկտների, բանկերի, վարկային կազմակերպությունների, բյուջետային, վիճակարական և հարկային մարմինների, ապահովարական ընկերությունների, արժեթղթերի շուկայի, հաշվապահական հաշվառման համապատասխան մասնաետների, աուդիտորական կազմակերպությունների, ուսանողների, դասախոսների համար:

Վերահրատարակվում է որոշ փոփոխություններով և լրացումներով:

ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՏԱՐՐԵՐՆ ՈՒ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՀՈՂԱՏԱՐՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ

Հ. Ս. Ավագյան

Հայաստանի Հանրապետությունը բավականին հարուստ է մետաղական օգտակար հանածոներով, իսկ դրանց որոշակի տեսակներով շատ հարուստ է։ Օրինակ. պղնձով և մոլիբդենով շատ հարուստ է, իսկ կապարով, ցինկով, ոսկով, արծաթով և երկաթով հարուստ է բավարար չափով։ Նշված մետաղների հետ հարակից տարածված են նաև մի շարք բաղադրիչներ, որոնց մեջ զգալի տեղ են զբաղեցնում հազվագյուտ տարրերն ու հազվագյուտ հողատարրերը։ Նշենք, որ Հայաստանի հանքավայրերում հիմնական համարվող օգտակար տարրերից մի քանիսը նույնպես համարվում են հազվագյուտ։ Դրանցից են, օրինակ. պղնձամոլիբդենային կազմավորման հանքավայրերում՝ մոլիբդենը, ռենիումը, ոսկին և արծաթը, ոսկի-բազմամետաղային հան-քավայրերում՝ ոսկին ու արծաթը, նույնը զուտ ոսկու հանքավայրերում։ Սակայն, այդ հիմնական համարվող տարրերի (մետաղների) հետ զուգահեռաբար տարածված են թվով երկու տասնյակի հասնող, երբեմն դրանից ավելի, հազվագյուտ տարրեր և հազվագյուտ հողատարրեր ճանաչված այլ օգտակար և շատ թանկարժեք տարրեր, որոնք հիմնականում փոշիացվում են մեր հանքավայրերի ոչ արդյունավետ շահագործման հետևանքով։ Մեր հանրապետությունը տարեկան միլիարդավոր դոլարների կորուստ է ունենում՝ կապված այդ հազվագյուտ տարրերի և հողատարրերի չկորզման հետ։

ՀՀ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՊԻՐԻՏ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԻ ԵՎ ԴՐԱ ՀԱՐԱԿԻՑ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՓՈՇԻԱՑՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Հ. Ս. Ավագյան

Պիրիտը շատ տարածված հանքանյութ է: Այն առկա է աշխարհում հայտնի համարյա բոլոր կազմավորումների մետաղական օտակար հանածոների հանքավայրերում և Հայաստանի Հանրապետության օրինակով քանակային առումով ամենուրեք երակշռում է հիմնական համարվող օտակար տարրերին, նույնիսկ մի քանիսին միասին վերցրած: Պիրիտը մինչև այժմ և հենց այժմ էլ դիտարկվում է որպես ծծմբի հրաքար, այսինքն` որպես ծծումբ տարր պարունակող և ծծմբաթթվի արտադրության ելահումք: Այս նպատակով շահաործվում էին միայն պիրիտի խոշոր կուտակներ պարունակող հանքավայրերը, որտեղ ծծմբի պարունակությունը բարձր էր 40%-ից: ՀՀ մետաղական օտակար հանածոների` պղնձամոլիբդենային, պղինձ-հրաքարային, բազմամետաղային, ոսկի-բազմամետաղային հանքավայրերի շահաործման և հանքահարստացման ործընթացներում պիրիտ հանքանյութը երբևիցե չի կորզվել և չի կորզվում, այլ ամբողջությամբ թափվում է պոչամբարներ որպես ոչ պիտանի հանքանյութ: Սակայն, ՀՀ ԳԱԱ Կապանի հանքահարստացման և մետալուրիայի լաբորատորիայի կողմից մշակված տեխնոլոիայով պիրիտից կորզվում են ինչպես ծծումբը, այնպես էլ երկաթը` որպես պիտանի մետաղ որակյալ թուջի և պողպատի ստացման համար, ինչպես նաև պիրիտի հետ զուակցվող շատ այլ բաղադրիչներ:

ՀՀ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Ա. Թ. Զատիկյան, Ա. Հ. Դանիելյան

Գրքում հետազոտվել և վերլուծվել են ֆինանսատնտեսական ճգնաժամերի պայմաններում ՓՄՁ-ների գործունեության հայեցակարգային և մեթոդաբանական հիմնախնդիրները, միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա առաջարկվել են հակաճգնաժամային կառավարման արդյունավետության բարձրացման գիտականորեն հիմնավորված կառուցակարգեր, ինչպես նաև ուսումնասիրելով ՀՀ ՓՄՁ-ների գործունեության կազմակերպման առկա իրավիճակը և գնահատելով դրա հետագա զարգացման միտումներն ու հեռանկարները, արվել են առաջարկություններ ՓՄՁ-ների գործունեության կառավարման և հմտությունների կատարելագործման արդյունավետության բարձրացման ուղղությունների վերաբերյալ: Գիրքը կարող է օգտակար լինել փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության կատարելագործման հիմնահարցերով զբաղվող դասախոսների, գիտաշխատողների, ասպիրանտների և ուսանողների համար:

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ, ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌԻՍԿ

Ա. Թամազյան

Գրքում ամփոփված են հեղինակի կողմից իրականացված գիտական հետազոտությունների արդյունքները` նվիրված ձեռնարկատիրական գործունեության, ինչպես նաև այդ գործունեության երկու կարևոր բաղադրիչների` մրցակցության և ձեռնարկատիրական ռիսկի տեսական և մեթոդաμանական հիմնախնդիրների լուսաբանմանն ու վերլուծությանը: Հեղինակը, քննադատական մոտեցում ցուցաբերելով մասնագիտական գրականության մեջ առկա տեսակետներին, մի շարք հարցերի շուրջ ներկայացրել է նաև իր մոտեցումները` ձեռնարկատիրության, մրցակցության և ձեռնարկատիրական ռիսկի հետ կապված հիմնարար հասկացությունների սահմանումների և տնտեսական օրենքների ու օրինաչափությունների մեկնաբանության հարցում, ինչպես նաև մշակել ու առաջարկել է ձեռնարկատիրական ռիսկի քանակական ու որակական գնահատման ամփոփ մեթոդաբանություն: Գիրքը նախատեսված է ձեռնարկատիրության, մրցակցության և ռիսկի հիմնահարցերով զբաղվող գիտնականների, դասախոսների, ուսանողների, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողների համար:

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊԱՀՈ­ՎԱ­ԳՐՈՒ­­ԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻՄՆԱ­ԽՆԴԻՐ­ՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ա. Ա. Մարկոսյան

Աշխատանքում մշակված տեսական արդյունքները և գործնական առաջարկությունները կարող են օգտագործվել ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության, հատկապես ԱՊՊԱ համակարգի բարելավման և փոփոխման ընթացքում, ԱՊՀ անդամ-երկրների քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության ոլորտի օրենսդրության մոտարկման և այդ ոլորտում համագործակցության վերաբերյալ առաջարկությունների մշակման ժամանակ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ապահովագրական շուկայում պարտադիր ապահովագրության այս տեսակի պետական կարգավորման արդյունավետության գնահատման ընթացքում: Հետազոտության արդյունքները կարող են կիրառվել որպես մեթոդական ցուցումներ Հայաստանի Հանրապետությունում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններում «Ապահովագրական գործ», «Միջազգային ապահովագրական շուկա», «Հայաստանի Հանրապետության ապահովագրական շուկա» առարկաների դասավանդման ժամանակ:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Ա. Ռ. Մակարյան

Հետազոտությունում փորձ է արվել առաջարկած «Համաշխահային ֆինանսատնտեսական ճգնաժամի մակրոտնտեսական ազդեցություն` խոցելիություն սկզբնական պայմանների առկայությամբ» հայեցեկարգային մոդելի շրջանակում անդրադառնալ դեպի ՀՀ իրական հատված Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի (ՀՖՏՃ) փոխանցման հինգ մեխանիզմներին (արտահանման 4 ապրանքների խումբ, զբոսաշրջություն, ուղղակի օտարերկրյա ներդրումներ, ընթացիկ պետական կառավարման տրանսֆերտներ, գործոնային եկամուտներ և ընթացիկ մասնավոր տրանսֆերտներ), ինչպես նաև տնտեսության հիմնական սուբյեկտների (տնային տնտեսություններ, մասնավոր ընկերություններ և կառավարություն) սկզբնական պայմաններին: Առաջարկված մոդելի հիման վրա գնահատվել է էկոնոմետրիկ հավասարում` ՀՖՏՃ-ի փոխանցման հիմնական ուղիների կամ շոկերի աղբյուրների իրական ՀՆԱ-ի վրա ազդեցությունը բացահայտելու համար: Հետազոտությունը կարող է օգտակար լինել տնտեսության հակաճգնաժամային և տնտեսական զարգացման քաղաքականության հիմնահարցերով զբաղվող հասարակական, գիտական, կառավարական ու քաղաքական լայն շրջանակների համար։

2013

ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Յու. Մ. Սուվարյան, Վ. Լ. Հարությունյան, Վ. Ա. Սարգսյան, Վ. Վ. Խաչատրյան

Գրքում ներկայացվել են գիտակրթական համակարգի և արտադրության ինտեգրման հայեցակարգային հիմնախնդիրները ռազմավարական գերակայությունների և կառուցակարգերի համատեքստում: Կրթության համակարգի կառավարման կազմակերպական կառուցվածքին առնչվող հարցերն ուսումնասիրվել են օրենսդրության, մարտահրավերների և միկրո ու մակրո մակարդակի հիմնախնդիրների տեսանկյունից:

Գիտակրթական համակարգի կառավարման ռազմավարական արդի հիմնախնդիրների ուսումնասիրության արդյունքում հիմնավորվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմից գիտության բնագավառի առանձնացման ու Գիտության և տեխնոլոգիաների նախարարության ստեղծման անհրաժեշտությունը: Ներկայացվել են գիտակրթական համակարգում և տնտեսության կառավարման ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման սկզբունքներն ու մոդելները:

Գիրքը կարող է օգտակար լինել գիտակրթական համակարգի ռազմավարական կառավարման հիմնահարցերով զբաղվող դասախոսների, գիտաշխատողների, ասպիրանտների և ուսանողների, ինչպես նաև գիտակրթական համակարգի քաղաքականություն մշակող լայն շրջանակների համար

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Յու. Սուվարյան, Վ. Միրզոյան

Աշխատությունն առաջին ամբողջական փորձն է լուսաբանելու հանրային կառավարման էությունը և մեթոդաբանությունը, հակիրճ շարադրելու աշխարհում հանրային կառավարման տեսության զարգացման ընթացքը, դիտարկելու արևմտյան երկրներում դրա կայացման պատմությունը և գաղափարաբանական միտումները: Պարզաբանվում են հայ հանրային կառավարչական մտքի և պետական կառավարման կայացման առանձնահատկությունները` V դարից մինչև XX դարի վերջը: Արևմտյան պետությունների կառավարչական փորձի և տեսական մտքի էվոլյուցիայի հետ հայ հասարակական-քաղաքական և կառավարչական մտքի համադրական վերլուծությունը հնարավորություն է ընձեռում հարստացնելու ոչ միայն հայագիտության բնագավառը, այլև ընդլայնելու հանրային կառավարման ընդհանուր գիտությունը, պատշաճորեն ներկայացնելու հանրային կառավարման փորձի հայոց ազգամշակութային առանձնահատկություններն ու տեսական մտքի նվաճումները:

Նախատեսված է հանրային կառավարման տեսության և պատմության հիմնախնդիրներով հետաքրքրվողների համար:

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Ա. Բայադյան

Աշխատանքը նվիրված է Հայաստանի գյուղատնտեսության արդի և հեռանկարային զարգացման հիմնախնդիրներին ու դրանց լուծման ուղիներին: Հատկապես այդ առումով հատուկ ուշադրություն է հատկացվել պարենային ապահովվածության մակարդակի բարձրացմանը, սննդամթերքի անվտանգությանը և հիմնական մթերքների ինքնաբավության նվազագույն մակարդակի ապահովմանը: Ներառված են տեղական արտադրության մրցունակության բարձրացման, ինչպես նաև ներմուծվող պարենամթերքի փոխարինմամբ և արտահանման ուղղվածություն ունեցող գյուղատնտեսական արտադրանքի զարգացման հարցերը:

Անհրաժեշտություն ենք համարել անդրադարձ կատարել նաև պետության կողմից ֆինանսական աջակցությանը ագրարային ոլորտին, հաշվի առնելով դրանց իրականացման ուղղություններն ու կարգավորման մեխանիզմները: Միառժամանակ աշխատանքում խորապես ուսումնասիրված են ոլորտում վերամշակվող հումքի մթերման արդյունաբերական կազմակերպությունների և ինտեգրացիոն հարաբերությունների արդյունաբերության զարգացման և բարելավման հիմնական ուղիները:

Սույն աշխատանքը օգտակար կլինի ոլորտի գիտական աշխատողների և համապատասխան մասնագետների համար:

ՀԱՅ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀՈՍԱՆՔՆԵՐԸ

(XIX ԴԱՐԻ 70-90-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐ)

Ռ. Ն. Սարինյան

Մենագրությունը նվիրված է XIX դարի 70-90-ական թվականների հայ տնտեսական մտածողությանը:

ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Դ. Վ. Հարությունյան

Գրքում հեղինակն անդրադառնում է երկրի վճարային հաշվեկշռի ձևավորման և կարգավորման հիմնախնդիրներին, ինչպես նաև վերլուծում ընթացիք հաշվի պետական կարգավորման և արտաքին տնտեսական քաղաքականության առանձնահատկությունները ՀՀ-ում: Հաշվի առնելով վճարային հաշվեկշռի կառավարման միջազգային փորձը և հանրապետության վճարային հաշվեկշռի պետական կարգավորման առանձնահատկությունները, քննարկվում են մակրոտնտեսական ցուցանիշների ազդեցությունը երկրի վճարային հաշվեկշռի վրա և հավասարակշռելու ժամանակակից մեթոդների առավելություններն ու խոցելի կողմերը: Երկրի վճարային հաշվեկշռի փոփոխությունների պատճառահետևանքային կապերի համակողմանի վերլուծության շնորհիվ ուսումնասիրվում է վճարային հաշվեկշռի կարգավորման հնարավորությունները hետճգնաժամային պայմաններում և ներկայացվում տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները և վճարային հաշվեկշռի կառավարման բարելավման հեռանկարները:

Գիրքն օգտակար է վճարային հաշվեկշռի և դրա կարգավորման հարցերով զբաղվող մասնագետների, տնտեսագիտական բուհերում համանուն առարկաների դասավանդման, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակների համար:

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ա. Գ. Սաֆարյան

Աշխատությունում լուսաբանվել է հանրային կառավարման հա­մա­կարգը, դրա ձևավորման աստիճանական զարգացումը` հաշվի առ­նելով պետական քա­ղաքա­կա­նության դերը և անցումային տնտեսու­թյամբ երկրների փորձը։ Պարզաբանվել են ՀՀ հան­րային կառա­վար­ման արդյունավետության բարձրացման գործոնները, արդ­յու­նա­վետ հարկային քաղաքականության մշակման և իրականացման խնդիրները, ինչպես նաև հանրային կառավարման համակարգի ու դրա արդյու­նա­վետությունը պայ­մանա­վորող գործոնների փոխազդեցությունները։ Միաժամանակ քննարկվել են ՀՀ բյուջե­տային համակարգին, բյուջե­տային քաղաքականությանն ու դրանց նպ­ա­տակային իրա­գործ­ման արդյունավետ մեխանիզմներին, ինչպես նաև բյուջետային գործընթացի կա­ռավարման գործում պետական բյուջեի դերին վերաբերող հարցեր ու դրանց հա­մա­հունչ ներկայացվել են համապատասխան եզրակա­ցու­թյուններ ու առաջարկություններ։

Գիրքը նախատեսված է հանրային կառավարման, հարկային և բյուջետային քաղաքա­կանության հիմնախնդիրներով հետաքրքրվող­ների համար։

ՀՀ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հ. Ս. Ավագյան

Այժմյան դրությամբ (2011թ.) Հայաստանում շահագործվում են մետաղական օգտակար հանածոների 11 հանքավայրեր: Շուտով, ընդամենը 2-3 տարի հետո, մենք կունենաք երեք տասնյակից ավելի շահագործվող հանքավայրեր: Այժմ շահագործվող հանքավայրերի հանքաքարերից թողարկվում են միայն կիսաարտադրանքներ` մետաղների խտանյութեր, որոնց մեծ մասը` մետալուրգիական գործարաններ (գործարան) չունենալու պատճառով, վաճառվում է արտասահմանյան երկրներին կես գներով:

Գրքում քննարկվում են շահագործվող (և շահագործման պատրաստվող) հան-քավայրերում օգտակար տարրերի կորզումների և շրջակա միջավայր թափվող ծանր մետաղների հետ կապված հիմնախնդիրները, տրվում են ֆինանսական գնահատականներ և արվում են առաջարկություններ բնական միջավայրը մաքրելու, ինչպես նաև ձեռնարկությունների արդյունավետությունները բարձրացնելու ուղղությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ. ՀԵՏԱԳԾԻ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՈՒՐՎԱԳԾԵՐ. ԱՐԴԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

Գիտ. խմբ.` Վ. Լ.Հարությունյան

Գիրքը նվիրվում է ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին (1943-2013): Գրքում փորձ է արվել հասարակական ու գիտական շրջանակներին ընդհանրացված և համառոտ իրազեկել ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտական հետագծին ու ապագա զարգացումներին, ինչպես նաև ինստիտուտի հրատարակած գրքերին ու գիտական հոդվածների ժողովածուներին:

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Ա. Շ. Մարգարյան

Տնտեսության արդիականացումը ցանկացած երկրի զարգացման օրակարգի առանցքային հիմնահարցն է: Առանց այդ խնդրի արմատական լուծման անհնար է ակնկալել հասարակության բարեկեցիկ կյանքն ու արժանապատիվ գոյությունը: Գրքում համաշխարհային նորաստեղծական զարգացման միտումների խորապատ-կերին քննարկվել են Հայաստանի Հանրապետության տնտեսության նորացման ու արդիականացման հիմնախնդիրները: Խնդրո առարկա հարցերը դիտարկվել են գիտության, տեխնոլոգիայի և տնտեսության փոխադարձ ազդեցությունների ու փոխ-լրացնող շղթաների համատեքստում:

Գրքի հրատարակումը իրականացվել է «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ՀՀԲՀՀ – 2011» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված 11 РБ-009 «Հայաստանի և Բելառուսի շուկայի սուբյեկտների գործունեության միջազգայնացումը, ուղղված երկու երկրների տնտեսական համակարգերում նոր տեխնոլոգիաների ներգրավ-մանը, ադապտացմանը և ներդրմանը» թեմայի շրջանակներում:

Գիրքը կարող է օգտակար լինել ուսանողների, ասպիրանտների, դասախոսների, գիտաշխատողների, ինչպես նաև տեխնոլոգիական և նորաստեղծական փոփոխություններին միտված գործարար աշխարհի մարդկանց:

ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ՀՀՈՒՄ

Է. Ս. Սանամյան

Գրքում փորձ է արվել հասարակական և գիտական շրջանակներին ընդհանրացված և համառոտ իրազեկել ճգնաժամերի տեսություններին և հակաճգնաժամային միջոցառումների մեթոդաբանական հիմքերին, հակաճգնաժամային միջոցառումների գնահատման գործիքակազմին, ինչպես նաև առաջարկություններ են արվել ՀՀ-ում իրականացվող հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության բարձրացման ուղիների վերաբերյալ: Այն հանրապետությունում հայոց լեզվով իրականացվող առաջին հրապարակումներից է, որն օգտակար կարող է լինել հասարակական, գիտական, կառավարական և քաղաքական լայն շրջանակների համար:

POST-CRISIS DEVELOPMENTS IN ARMENIA

V. V. Khachatryan, H. T. Terzyan, A. R. Makaryan

In this book we attempt to investigate how the global financial crisis impacted the structure of the Armenian economy and the significance of GDP components, as well as identify the channels (crisis social impact income transmission channels) that significantly affected households (HHs). The authors classify the industries causing significant changes in GDP growth rates over 3 periods (quarter first 2001 to quarter 2 2008; 2001-2009; and 2001-2011) by estimating the GDP production method equation using real growth rates. Manufacturing, agriculture, and construction all proved to be significant in explaining GDP growth over all the periods. We found that the large percentage of GDP that is concentrated in these industries, combined with their high productivity, are the main reasons they have such a significant impact on real GDP growth. By estimating GDP by expenditure the components’ equation using real growth rates over the same periods, we show that HH final consumption causes major changes in GDP growth rates after the crisis. The authors investigate the role (rank) various income sources HHs report have on total HH income over three years (2008-2010) for various stratums by estimating generalized ordered probabilistic equations and relying on CRRC Data Initiative/Caucasus Barometer datasets of 2008, 2009, and 2010. In addition, by surveying 384 HHs in Yerevan in November 2011, we identify income sources that caused significant changes in HH income over four years (2008-2011), and provide a short snapshot of their social impact (nutrition, debts, and social capital) on Yerevan HHs. The results presented in this book could be used by policy makers in designing economic development policies, social protection and labor (SP&L) policies, and various measures and programs.

2012

ՆՇԱՆԱՎՈՐ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ՏՈՂԱՆԸ (ՄԻՆՉՔԵՅՆՍՅԱՆ ՇՐՋԱՆ), ԳԻՏԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ

Ռ. Սարինյան, Վ. Հարությունյան

Աշխատության մեջ ընդգրկված տնտեսագետների գիտակենսագրական ուրվագծերը, անձնականացված 75 անունների մեջ, արտացոլում են մինչքեյնսյան տնտեսագիտական մտքի էվոլյուցիան: Այն կարող է օգտակար լինել գիտաշխատողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ասպիրանտների, ուսանողների ու տնտեսագիտությամբ հետաքրքրվողների համար: Աշխատությունն ունի նաև աղբյուրագիտական նշանակություն:

Նյութի ընձեռած հնարավորություններից ելնելով` շարադրանքը կառուցվել է թարգմանությունների, ազատ մեկնությունների և սեփական վերլուծությունների զուգորդման սկզբունքներով:

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Ս. Գ. Ղազարյան, Է. Ս. Ղազարյան

Աշխատանքը նվիրված է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

Փոքր բիզնեսը զարգացած երկրներում դասվում է տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտների շարքը: ՀՀ տնտեսության մեջ տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունները, երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունը նոր պահանջներ են ներկայացնում մասնավոր հատվածի և մասնավորապես փոքր ու միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման ոլորտում: Անհրաժեշտություն էր առաջացել վերանայել և հստակեցնել Հայաստանում ՓՄՁ սուբյեկտների դասակարգման գործող չափորոշիչները, ինչը հնարավորություն կտա ՓՄՁ պետական աջակցության առավել նպատակային իրականացման, ՓՄՁ ոլորտին առնչվող վիճակագրական գործընթացների վարման պարզեցման ու կատարելագործման, ինչպես նաև Եվրամիության չափորոշիչներին մոտեցման և ՓՄՁ ոլորտը բնութագրող ցուցանիշների համադրելիության ապահովման համար:

Գիրքը կարող է օգտակար լինել տնտեսության պետական կարգավորման կառավարման հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների, պետական կառավարման ապարատի տարբեր օղակների աշխատողների, գիտաշխատողների, ուսանողների և ասպիրանտների համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Դ. Վ. Հարությունյան

Հեղինակն ուսումնասիրում է երկրի վճարային հաշվեկշռի էությունը և կառուցվածքը, ինչպես նաև վերլուծում դրա կարգավորման սկզբունքների ու մեթոդների արդյունավետության խնդիրները: Քննարկելով Հայաստանի վճարային հաշվեկշիռը տնտեսական բարեփոխումների շրջանում, միաժամանակ հաշվի է առնվում նաև վճարային հաշվեկշռի կառավարման միջազգային ուսանելի փորձը, ներկայացվում անկախության տարիներին վճարային հաշվեկշռի կարգավորման առավել հաջողված և խոցելի կողմերը: Վիճակագրական հարուստ տվյալների և վերջին տարիների հիմնական միտումների ու զարգացումների վերլուծության, ինչպես նաև հայրենական և միջազգային առաջատար փորձագետների կողմից գործնականում արդյունավետ կիրառություն ստացած մոտեցումների հիման վրա հեղինակը ներկայացնում է Հայաստանում վճարային հաշվեկշռի կառավարման արդյունավետության բարձրացման հեռանկարները:

Գիրքն օգտակար է վճարային հաշվեկշռի և դրա կարգավորման հարցերով զբաղվող մասնագետների, տնտեսագիտական բուհերում համանուն առարկաների դասավանդման, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակների համար:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ

Թ. Թորոսյան, Գ. Հայրապետյան, Դ. Գալոյան, Ն. Հովականյան, Ն. Կոտիկյան, Լ. Սարգսյան

Աշխատանքում դիտարկված է Հայաստանի և Թուրքիայի դերը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գործընթացներում, տրված է նրանց մակրոտնտեսական և արտաքին առևտրի բնութագիրը, քննարկված են հայ-թուրքական առևտրատնտեսական կապերը և նրանց միջև անմիջական ուղղակի տնտեսական հարաբերությունների ձևավորման դեպքում հնարավոր օգուտները և ռիսկերը:

Գիրքը նախատեսված է գիտաշխատողների, գործարարների, դասախոսների, ասպիրանտների, մագիստրանտների և բակալավրիատի ուսանողների համար:

2011

ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Յու. Մ. Սուվարյան, Վ. Լ. Հարությունյան, Վ. Ա. Սարգսյան, Վ. Վ. Խաչատրյան

Գրքում ներկայացվել են տնտեսական զարգացման վրա գիտա-կրթական համակարգի ներազդեցության գնահատման մեթոդաբանությունը, կրթության ու գիտության և ՀՀ տնտեսական զարգացման համակարգի փոխադարձ կապը, կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները, ինչպես նաև մշակվել են երաշխավորություններ տնտեսական զարգացման և գիտակրթական համակարգի ներազդեցությունն ինտեն-սիվացնելու համար:

Գիրքը կարող է օգտակար լինել տնտեսության զարգացման և գիտակրթական համակարգի հիմնահարցերով զբաղվող դասախոսների, գիտաշխատողների, ասպիրանտների և ուսանողների, ինչպես նաև գիտակրթական համակարգի քաղաքականություն մշակողների լայն շրջանակների համար:

ԱՐԴԻ ՀԱՅ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռ. Ն. ՍԱՐԻՆՅԱՆ

Աշխատությունը պատմական ուր­վա­գիծ է հայ տնտեսագիտական մտքի ժամանակակից ընթացքի, արծարծում­ների վերաբերյալ։

ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հ. Ս. ԱՎԱԳՅԱՆ

Հայաստանը բավականին հարուստ է մետաղական օգտակար հանածոներով՝ պղնձով, մոլիբդենով, կապարով, ցինկով, ոսկով, արծաթով, երկաթով և այլն, իսկ դրանց որոշակի տեսակներով (պղնձով, մոլիբդենով և վերջինիս հետ սերտորեն կապված ռենիումով) նույնիսկ շատ հարուստ է: Հենց դա է պատճառը, որ Հայաստանում օրըստօրե աճում ու թափ է առնում հանքարդյունաբերությունը նույնիսկ այնպիսի վայրերում, որտեղ դրանց զարգացումն արգելվում է ՀՀ օրենքներով: Հանքարդյունաբերությունը Հայաստանում չունենալով ավարտուն տեխնոլոգիական շրջափուլեր, մետաղներով ու մետաղարտադրանքներով չի կարողանում բավարարել նույնիսկ սեփական պահանջները: Հայաստանում թողարկվում են միայն կիսաարտադրանքներ՝ մետաղական օգտակար հանածոների խտանյութեր, որոնց մեծ մասն էժան գներով վաճառվում են արտասահմանյան երկրներին: Խտանյութերի վաճառքի պարագայում գնահատվում են միայն խտանյութերում առկա հիմնական մետաղները, իսկ դրանց հետ սերտորեն կապված և խտանյութեր անցած հարակից տարրերը չեն գնահատվում, և դրանց արժեքներն էլ չեն վճարվում, որի հետևանքով էլ լեռնահանքային ձեռնարկությունները կրում են զգալի վնասներ: Գրքի բոլոր բաժիններում հիմնավորվում են մետալուրգիական գործարաններ ունենալու անհրաժեշտությունն ու դրանց արդյունավետությունը:

ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

Դ. Վ. Հարությունյան, Ա. Գ. Բադալյան

Գրքում փորձ է արվել ընդհանրացված ու համառոտ ձևով հասարակական ու գիտական շրջանակներին իրազեկելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջացման պատճառների, երկրների կառավարությունների կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումների ու դրանց պատմական դասերի մասին, ինչպես նաև առաջարկություններ են արվել ՀՀ ում իրականացվող հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության բարձրացման ուղիների վերաբերյալ:

Գիրքը կարող է օտակար լինել հասարակական, գիտական, կառավարական ու քաղաքական լայն շրջանակներին:

ՀԱՐԿՄԱՆ ԱՐՏԵՐԿՐՅԱ ԱՌԱՋԱՎՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ա. Ա. Հարությունյան, Ք. Յու. Բաղդասարյան

Գրքում առաջին անգամ փորձ է արվել ընդհանրացված ձևով հասարակական ու գիտական շրջանակներին իրազեկելու տարբեր երկրներում ձևավորված հարկային համակարգերի առանձնահատկություններին, օֆշորային բիզնեսի հարկման առավելություններին ու թերություններին, այդ թվում` տարբեր երկրների տնտեսական համակարգերի կազմավորման քաղաքական, պատմական, մշակութային, կրոնական և այլ առանձնահատկություններին, ինչպես նաև երկրների տնտեսական համակարգերի առջև դրված խնդիրների, նպատակների և իրականացվելիք գործառույթների միասնականության, հիմնարար սկզբունքների նույնության հետ:

Գիրքը կարող է օգտակար լինել հարկման արտերկրյա առաջավոր մոտեցումներով և դրանց կիրառման հնարավորություններով ՀՀ-ում զբաղվող ՀՀ ԿԲ-ի, ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի, ՀՀ առևտրային կազմակերպությունների կողմից համապատասխան քաղաքականության և հայեցակարգերի մշակման, կատարելագործման և իրականացման ուղղությամբ, ինչպես նաև օգտակար լինել այդ հիմնախնդիրների հետազոտությամբ զբաղվող կազմակերպությունների և աշխատակիցների, գործարար աշխարհի ներկայացուցիչների, տնտեսագետ-գիտնականների, ասպիրանտների և մասնագիտական բուհերի ուսանողների համար:

ՀԱՐԿԵՐ ԵՎ ՀԱՐԿԱԳԱՆՁՈՒՄ

Վ. Հարությունյան, Դ. Հարությունյան, Տ. Հարությունյան

Հարկերի և հարկագանձման հիմնախնդիրները բոլոր ժամանակներում ու երկրներում եղել ու շարունակում են մնալ տնտեսագետների, փիլիսոփաների ու այլ մասնագետների, քաղաքական ու հասարակական գործիչների, ինչպես նաև հասարակության անդամների զգալի մասի ուշադրության կենտրոնում, քանի որ հարկագանձման դրսևորումներն այնքան շատ են, որ շոշափում են հասարակության յուրաքանչյուր անդամի շահերը, որոնց ընկալումները տնտեսագետների, փիլիսոփաների, քաղաքական ու հասարակական գործիչների, աղքատների ու հարուստների մոտ տարբեր են: