Գիտական հոդվածների ժողովածու | ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում

Գիտական հոդվածների ժողովածուի մասին

«Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտական հոդվածների ժողովածուն հրատարակվում է ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտի կողմից  2007թ.-ից տարին 1 գրքով՝ կազմակերպված գիտաժողովների արդյունքում, ներառելով հետևյալ ուղղությունները՝

  1. Մակրոտնտեսական հիմնախնդիրներ և ֆինանսներ
  1. Տնտեսության իրական հատվածի հիմնախնդիրներ
  1. Ծառայությունների ոլորտի զարգացման և սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրներ
  1. Տնտեսական հետազոտությունների և տնտեսագիտական մտքի պատմություն

Մինչ այժմ հրատարակված ժողովածուներից 5 նվիրված են եղել տնտեսագիտության ասպարեզում մեծ ձեռքբերումներ ունեցող տնտեսագետ գիտնականների և մեր երկրի համար նշանակալից տարելիցների, այսպես՝  2007թ.-ին հրատարակված ժողովածուն նվիրվել է հայ ականավոր տնտեսագետ-գիտնական, ակադեմիկոս Մ.Քոթանյանի ծննդյան 80-ամյակին, 2009թ.՝ տաղանդաշատ գիտնական-տնտեսագետ, ակադեմիկոս Ա.Առաքելյանի ծննդյան 100-ամյակին, 2011թ.՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակներին (գիրք 2), 2013թ.՝ ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին՝ 1943-2013թթ. (գիրք 1, 2):

«Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար» գիտական հրատարակություններին ներկայացվող պայմաններին համապա­տաս­խա­­նու­թյունը հիմք ընդունելով «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմ­նախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտական հոդվածների ժողովա­ծուն մինչև 2018թ․ ներառյալ ՀՀ ԲՈՀ-ի կողմից ընդգրկված է եղել համապատասխան ցուցակում:

Խմբագրական խորհուրդ
Պահանջներ

Հեղինակներին ներկայացվող պահանջները. Յուրաքանչյուր հեղինակ պարտավոր է երաշխավորել, որ իր կողմից տպագրության ներկայացվող հոդվածը և դրա հիմնական դրույթները չեն հրատարակվել նախկինում և ներկայումս չեն գտնվում հրատարակման փուլում: Հեղինակները պետք է երաշխավորեն նաև, որ ներկայացված հոդվածը զերծ է գրագողությունից և  ինքնագրագողությունից:

Հրատարակիչներին և խմբագիրներին ներկայացվող պահանջները. Հրատարակիչները և խմբագիրները գնահատում են հոդվածների որակը բովանդակային տեսանկյունից, անկախ ռասայից, սեռից, բնակության երկրից, էթնիկ պատկանելությունից, կրոնից կամ սեռական կողմնորոշումից: Հրատարակիչները խմբագիրների հետ ողջամիտ քայլեր են ձեռնարկում բացահայտելու և կանխելու այն հոդվածների հրապարակումը, որոնցում առկա են հետազոտական աշխատանքի կատարման նորմերի խախտումներ: Ցանկացած պարագայում հրատարակիչները և խմբագիրները չեն խրախուսում նման խախտումներն ու թույլ չեն տալիս դրանց  իրականացումը: Հրատարակիչը և խմբագիրը պետք է պատշաճ կերպով դիտարկեն  հոդվածներում առկա հետազոտական աշխատանքի կատարման նորմերի խախտումների վերաբերյալ պնդումները: Անհրաժեշտության դեպքում խմբագիրները միշտ պատրաստ են ներկայացնել ուղղումներ, պարզաբանումներ, հերքումներ:

Հրապարակման արժեքը. «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտական հոդվածների ժողովածուում հրապարակումը կատարվում է անվճար հիմունքներով:

Ժողովածուում հոդված հրապարակելու համար՝

  1. Հեղինակները պետք է իրենց հոդվածը ներկայացնեն գիտահրատարակչական բաժնի վարիչ Անահիտ Մարկոսյանին հետևյալ էլ. փոստերով՝ editor@economics.sci.am, sci@gmail.com։
  2. Հեղինակները հաստատման նամակ կստանան 72 ժամվա ընթացքում: Նշված ժամկետում հաստատման նամակի բացակայության դեպքում խնդրում ենք ստուգել Ձեր էլ. փոստի սպամ (Spam) թղթապանակի նամակները: Հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիետտա Համբարձումյանին՝ հեռ.՝ +37410 581-971, + 37493 287-257, հասցե՝ ք. Երևան, 0015, Գր. Լուսավորչի 15, 2-րդ հարկ, 4-րդ սենյակ:
  3. Ներկայացված յուրաքանչյուր հոդված անցնում է երկկողմանի կույր գրախոսություն:

Գրախոսման գործընթացը. Հրապարակման ներկայացված յուրաքանչյուր հոդված անցնում է երկկողմանի կույր գրախոսություն: Ստուգման գործընթացը խիստ է և կարող է տևել 1-2 ամիս: Աշխատանքը հավանության արժանանալու դեպքում հրապարակվում է սահմանված կարգով։

Յուրաքանչյուր աշխատանք գրախոսվում է այդ ոլորտի 3 անկախ փորձագետների կողմից` կույր գրախոսության սկզբունքով: Փորձագետը կարող է մերժել աշխատանքը, կարող է առաջարկել լրամշակել այն և կարող է երաշխավորել հրապարակման։ Եթե աշխատանքը հավանության է արժանացել բոլոր երեք փորձագետների կողմից, այն կարող է հրապարակվել ժողովածուում:

Փորձագետների կողմից գրախոսումն իրականացվում է հետևյալ սկզբունքներով՝

  • Աշխատանքը պետք է զերծ լինի գրագողությունից և ինքնագրագողությունից:
  • Աշխատանքն պետք է առնչվի «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտական հոդվածների ժողովածուի գիտական ուղղվածություններից որևէ մեկին:
  • Աշխատանքը պետք է ունենա գիտական նորույթ:
  • Աշխատանքն պետք է ունենա համառոտագիր և բանալի բառեր 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն և անգլերեն):
  • Աշխատանքը պետք է համապատասխանի տեխնիկական պահանջներին:

Գրախոսողին ներկայացվող պահանջները. Գրախոսները պետք է նշեն աշխատանքի այն հատվածները, որտեղ մեջբերումը բացակայում է և բացահայտեն նախկինում տպագրված աշխատանքների հետ ցանկացած նմանություն: Գրախոսները չպետք է դիտարկեն աշխատանքները շահերի բախման տեսանկյունից: Այն պարագայում, երբ գրախոսը համարում է, որ չի տիրապետում համապատասխան հմտությունների տվյալ աշխատանքը գրախոսելու համար, պարտավոր է միանգամից տեղեկացնել խմբագրությանը և մերժել գրախոսություն իրականացնելու առաջարկը: Գրախոսության ընդունված հոդվածները գաղտնի փաստաթղթեր են և ցույց չեն տրվի կամ չեն քննարկվի որևէ մեկի հետ՝ առանց խմբագրության թույլտվության: Հեղինակները 1-2 ամսվա ընթացքում պետք է ստանան գրախոսությունները: Հրատարակիչը և խմբագիրները չեն հանդուրժի գրախոսի անօրինական գործողությունները՝ գաղտնիության խախտում, վերանայման հետաձգում, գրագողություն կամ շահերի բախում:

Հոդվածը պետք է համապատասխանի հետևյալ տեխնիկական պահանջներին

  • Հոդվածը պետք է ներկայացված լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն:
  • Աշխատանքների սկզբում պետք է ներկայացվեն հոդվածի անվանումը (ԳԼԽԱՏԱՌԵՐՈՎ` հավասարեցումը` դեպի կենտրոն), հեղինակի/հեղինակների անունը, ազգանունը և հայրանունը (ԳԼԽԱՏԱՌԵՐՈՎ` հավասարեցումը` դեպի ձախ), գիտական աստիճանը և կոչումը, աշխատանքի վայրը և պաշտոնն՝ ամբողջությամբ: Խնդրում ենք նշել նաև կոնտակտային տվյալները:
  • Աշխատանքը պետք է ներկայացվի B5 ձևաչափով, 10-15 էջի սահմանում:
  • Հոդվածի տեքստը պետք է գրված լինի Sylfaen տառատեսակով` թղթի եզրերից թողնելով 2 սմ հեռավորություն, տառաչափը՝ 11pt, 1.0 տողարանքով:
  • Հղումները պետք է ներկայացվեն յուրաքանչյուր էջի վերջում՝ տողատակում՝ շարունակական համարակալմամբ: Չի թույլատրվում հղումներ կատարել կեղծ ամսագրերին, լրատվական կայքերին, դասագրքերին և ուսումնա–մեթոդական ձեռնարկներին։ Խրախուսվում են բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում հրատարաված հոդվածներին կատարվող հղումները։
  • Հղումները պետք է արտացոլվեն նաև հոդվածի վերջում ներկայացվող «Օգտագործված գրականության ցանկ» բաժնում, որտեղ յուրաքանչյուր սկզբնաղբյուր պետք է ներկայացվի բնագրի լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն` ըստ այբբենական հերթականության, հետևյալ ձևաչափով.
  • «Օգտագործված գրականության ցանկ»–ին պետք է հաջորդի REFERENCES բաժինը, որտեղ գրականության ցանկի ռուսերեն և հայերեն լեզուներով աղբյուրները պետք է ներկայացվեն գրադարձված տարբերակով, իսկ անգլալեզու աղբյուրները` բնագրի լեզվով։ Լատինատառ գրադարձման (տրանսլիտերացման) համար այցելեք հետևյալ հղումներով՝ https://translit.cc/ և https://translit.cc/am/։
  • Հոդվածի վերջում պետք է տեղակայվեն համառոտագիրն (200-300 բառ) ու 8-12 բանալի բառերը՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով (նշել նաև հոդվածի վերնագիրը, հեղինակի անունը, ազգանունը, գիտական աստիճանը և կոչումը, աշխատանքի վայրը և պաշտոնն՝ ամբողջությամբ):

Հոդվածի և համառոտագրի բովանդակությանը  ներկայացվող պահանջներ

Հոդվածը պետք է բաղկացած լինի հետևյալ  պարտադիր բաժիններից.

  • Ներածություն, որում պետք է ներկայացված լինի հոդվածի արդիականությունը, նպատակը, խնդիրները և թեմայի ուսումնասիրվածության աստիճանը,
  • Գրականության վերլուծություն, որում պետք է ներկայացվի տվյալ թեմայի վերաբերյալ այլ հեղինակների մոտեցումները,
  • Մեթոդաբանություն, որտեղ պետք է ներկայացվեն այն մեթոդները, որոնցով իրականացվելու է հիմնական վերլուծությունը,
  • Վերլուծություն, որտեղ պետք է ներկայացվի հիմնական վերլուծությունը,
  • Գիտական նորույթը,
  • Եզրակացություն, որտեղ պետք է ներկայացվեն ստացված արդյունքները և դրանց կիրառման հնարավորությունը։

Համառոտագիրը ներկայացվում է 3 լեզուներով և պետք է բաղկացած լինի հետևյալ պարտադիր բաժիններից.

  • Հոդվածի արդիականությունը,
  • Նպատակը,
  • Խնդիրները,
  • Մեթոդաբանությունը,
  • Ստացված հիմնական արդյունքները,
  • Գիտական նորույթը,
  • Ստացված արդյունքների կիրառման հնարավորությունը։

Հեղինակային իրավունքը և բաց հասանելիությունը. «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտական հոդվածների ժողովածուն գրախոսվող, բաց հասանելիությամբ ժողովածու է: Հրապարակված բոլոր հոդվածները հասանելի են անվճար հիմունքներով ընթերցելու, ներբեռնելու, պատճենելու և տարածելու համար: Ժողովածուի քաղաքականությունը թույլ է տալիս հեղինակներին պահպանել իրենց հոդվածների հեղինակային իրավունքները։

Ժողովածուի տպագիր տարբերակի պահպանումը. «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտական հոդվածների ժողովածուի բոլոր թողարկումներն արխիվացվում են Հայաստանի ազգային գրապալատում (4 տպագիր օրինակ) և Հայաստանի ազգային գրադարանում (4 տպագիր օրինակ) և ՀՀ ԳԱԱ Մ․Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գրադարանում:

Հրատարակման ժամանակցույցը. «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտական հոդվածների ժողովածուն հրապարակվում է տարեկան 2 անգամ:

Որակի վերահսկողություն. ՀՀ ԳԱԱ Մ․Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը պահպանում է ինստիտուտին բնորոշ բարձր չափանիշները, և ակնկալում, որ «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» ժողովածուում հրապարակված աշխատանքները պետք է ունենան բարձր որակ։

Հոդվածի նմուշ–օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հոդվածի ներկայացման վերջնաժամկետը 2021թ․ օգոստոսի 20-ն է։

2021

2020

2019 

2018 ՄԱՍ 2

2018 ՄԱՍ 1

2017

2016

2015

2014

2013 ՄԱՍ 2

2013 ՄԱՍ 1

2012 ՄԱՍ 2

2012 ՄԱՍ 1

2011 ՄԱՍ 2

2011 ՄԱՍ 1