ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ | ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ

ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման կարգը

 

ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԲՈԿ-ի հաստատած գիտական աստիճանաշնորհման անվանացանկի համաձայն:

Ասպիրանտուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ստացել են մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում: Նախկինում ասպիրանտուրան ավարտած կամ ասպիրանտուրայից անհարգելի պատճառով ազատված անձինք կրկին պետ. պատվերով ասպիրանտուրա ընդունվել չեն կարող:

Ասպիրանտուրա ընդունվելիս անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. Դիմում կազմակերպության ղեկավարի անունով
  2. բարձրագույն կրթության դիպլոմի և դրա հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին)
  3. ընտրված մասնագիտությունից գիտական ռեֆերատ կամ հրատարակված գիտական աշխատությունների, գյուտերի, հայտնագործությունների և գիտահետազոտական աշխատանքի մասին հաշվետվությունների ցուցակը
  4. որակավորման քննությունների հանձնման մասին վկայական (TOEFL, Ինֆորմատիկա)
  5. կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
  6. ինքնակենսագրություն
  7. 3 լուսանկար` 3×4 չափի
  8. քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմորդն աշխատում է)։

Ընդունվողն անձնագիրն ու բարձրագույն կրթության դիպլոմը ներկայացնում է անձամբ։

Օտար լեզու և Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկայից սահմանված են հետևյալ անցումային շեմերը`

  • Անգլերեն լեզու՝ «TOEFL»(iBT) – 46 միավոր և «IELTS» 5.5 միավոր:
  • Ֆրանսերեն լեզու՝ «TCF» – 200 միավոր:
  • Գերմաներեն լեզու` «on DaF» – 60 միավոր:
  • Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ` 25 միավոր:

Ասպիրանտուրա ընդունվողը հանձնում է քննություն մասնագիտությունից: Մասնագիտական առարկայի քննությունից «բավարար» գնահատական ստացած դիմորդը զրկվում է ասպիրանտուրա ընդունվելու իրավունքից: Քննության վերահանձնում չի թույլատրվում:

Դիմորդը քննությանը ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:

Մասնագիտական քննությունից ստացած հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում՝

ա/ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի

դիպլոմի ընդհանուր միջին գնահատականը,

բ/ բակալավրի և մագիստրոսի դիպլոմի ընդհանուր միջին գնահատականի

գումարը,

գ/ հրատարակված գիտական աշխատանքների քանակը

դ/ միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական

մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները, կամ միջազգային գիտաժողովներում մասնակցությունը (զեկուցումները):

Ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ձևերով, անվճար և վճարովի հիմունքներով: Առկա ձևով ուսուցման տևողությունը 3 տարի է, իսկ հեռակա ձևով ուսուցման տևողությունը՝ 4 տարի։

ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայի բաժնում կատարվում է ընդունելություն հետևյալ մասնագիտություններով՝

  1. Ը.00.02՝ Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում,
  2. Ը.00.03՝ ֆինանսներ, հաշվապահական հաշվառում:

Ասպիրանտուրայի բաժնի պատասխանատու՝ Եվգենյա Հակոբյան