«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՕՐԱԹԵՐԹԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ Վ․Լ․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ | ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

«Ազգ» շաբաթաթերթի  մարտի 11-ի 8-րդ համարում և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի մարտի 8-ի 41 (7707) համարում լույս են տեսել  հոդվածներ, որտեղ հանգամնալից ներկայացված են ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի երկարամյա տնօրեն  Վլադիմիր Լիպարիտի Հարությունյանի կենսագրությանն ու  աշխատանքային և գիտական գործունեությանը վերաբերող տեղեկատվություն։

Վ.Լ. Հարությունյանը 2006 թվականից զբաղեցնում է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնը: Նա 27 մենագրության եւ ավելի քան 140 գիտական հոդվածների հեղինակ է: ՀՀ կառավարությանն է ներկայացրել 15 կիրառական առաջարկություններ, նրա պատասխանատվությամբ նախապատրաստվել եւ հրապարակվել են գիտական հոդվածների թվով 21 ժողովածուներ:

  «Ազգ» շաբաթաթերթ https://bit.ly/35SVr6x

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ